Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 2200 դրամ
Առարկա - Մշակույթ
Էջեր - 11
Եգիպտական մշակույթ
Եզրակացություն
2. История Древнего Востока, зарождения древнейших классовых обшеств и первые очаги рабовладельческой цивилизации ч. 2 под ред Г.М. Бонгарт-Левина М. 1998
3. История Востока: в 6 т. / . - М. : Восточная литература РАН, 2000 - Т.1 : Восток в древности : научное издание. - с. 80
4. Культурология: Курс лекций: Учеб. пособие / под ред. А.А. Радугина, 1996. - с. 152
Եգիպտոսի արվեստը, որ կոչված էր ծառայելու կրոնին պետականորեն աստվածացված փարավոնի պաշտամունքին, իր գաղափարները մարմնավորել է խիստ կարգորոշված ձևերով։ Եվ, չնայած դրան, արտացոլելով հասարակության քաղաքական և հոգևոր կյանքի փոփոխությունները, վերապրել է բարդ էվոլյուցիա։ Նրանում դրսևորվել են ստեղծագործական վառ անհատականություններ, բնորոշ տեղական դպրոցներ և գեղարվեստի երևույթներ։ Իմաստավորվել և կուռ համակարգի են վերածվել պլաստիկական արվեստների հիմնական միջոցները, ճարտարապետության մեջ՝ ծավալը, զանգվածը, հենակն ու ծածկը, ռիթմը, ռելիեֆում ն գեղանկարչության մեջ՝ հարթերեսը, գիծը, ուրվապատկերը, գունաբիծը, մոնումենտալ և ևաստոցային քանդակում՝ քարի ն փայտի տեքստուրան ն ֆակտուրան։
Եգիպտոսում են կազմավորվել դասական ճարտարապետության բազմաթիվ տիպեր և տարրեր (բուրգ, օբելիսկ, սյուն), կերպարվեստի տեսակներ (բոլորաքանդակ, ռելիեֆ, մոնումենտալ գեղանկարչություն և այլն) հատուկ նշանակություն է ունեցել դիմաքանդակը։ Հին Եգիպտոսի ճարտարապետության և արվեստի պատմության հիմնական փուլերը համապատասխանորեն հարմարեցվում են երկրի հիմնական պատմական ժամանակաշրջաններին։
ա. մինչդինաստիկ (մ․ թ․ ա․ 5-6-րդ հազարամյակ))
բ. վաղ թագավորության (մ․ թ․ ա․ 3-րդ հազարամյակի սկիզբ))
գ. հին թագավորության (մ․ թ․ ա․ մոտ 2800-2400)) միջին թագավորության
դ. (մ․ թ․ ա․ 3-րդ հազարամյակի վերջ - մ․թ․ա․ 17-րդ դար))
ե. նոր թագավորության (մ․ թ․ ա․ 16-11-րդ դարեր)
զ. ուշ թագավորության (մ․ թ․ ա․ մոտ 1050-332)
է. հելլենիստական (մ․ թ․ ա․ 332—մ․ թ․ 30) շրջանների ճարտարապետություն և արվեստ։