Թեմա - Տնտեսական հավասարակշռությունը ֆինանսական շուկայում

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 2000 դրամ

Առարկա - ՄիկրոԷկոնոմիկա

Էջեր - 10

Բովանդակություն
1. Տնտեսական հավասարակշռությունը ֆինանսական շուկայում
2. Տնտեսական քաղաքականության ազդեցությունը ֆինանսական շուկայի հավասարակշռության վրա

Հատված

Ազգային խնայողություններն անվանում ենք նաև փոխառու միջոցների առաջարկ, իսկ ներդրումները` փոխառու միջոցների պահանջարկ: Վերջինս կախված է իրական տոկոսադրույքից, որը հանդես է գալիս որպես փոխառու միջոցների գին:
Տոկոսադրույքը փոփոխվում է այնպես, որ փոխառու միջոցների պահանջարկը հավասարվի դրանց առաջարկին: Հավասարակշռված տոկոսադրույքի պայմաններում ներդրումները հավասար են խնայողություններին, կամ փոխառու միջոցների պահանջարկը հավասար է դրանց առաջարկին:
Հարկաբյուջետային քաղաքականությունը ազդում է ամբողջական պահանջարկի, ազգային խնայողությունների, դրանով` ներդրումների և հավասարակշռված տոկոսադրույքի վրա:
Ենթադրենք` պետությունը իրականացնում է խթանող հարկաբյուջետային քաղաքականություն և ավելացնում է պետական ծախսերը G չափով: Ակնթարթորեն պահանջարկը ապրանքների և ծառայությունների նկատմամբ ավելանում է G-ով: Սակայն, քանի որ արտադրանքի թողարկման ծավալը կայուն է, ապա պետության ծախսերի ավելացումը պետք է իրականանա պահանջարկի որևէ այլ տարրի կրճատման հաշվին: Քանի որ (Y-T) տնօրինվող եկամուտը անփոփոխ է, ապա C-ն նույնպես անփոփոխ է, ուրեմն պետք է կրճատվեն ներդրումները G չափով: Ներդրումները կկրճատվեն, եթե տոկոսադրույքը բարձրանա: Հետևաբար, պետական ծախսերի ավելացումը հանգեցնում է պետական խնայողությունների, ապա նաև` ազգային խնայողությունների կրճատման, տոկոսադրույքը ֆինանսական շուկայում բարձրանում է, և ներդրումները կրճատվում են: Արդյունքում` պետական ծախսերը դուրս են մղում ներդրումները:
Եթե պետությունը իրականացնի խթանող հարկաբյուջետային քաղաքականություն և կրճատի հարկերը, ապա տնօրինվող եկամուտը, հետևաբար նաև սպառումը կաճեն, ազգային խնայողությունները կկրճատվեն, իրական տոկոսադրույքը կբարձրանա, և ներդրումները կկրճատվեն: Գրաֆիկորեն կունենանք նույն պատկերը, ինչ` նախորդ դեպքում:

Պատվիրել այս աշխատանքը