Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 2400 դրամ
Առարկա - ՄիկրոԷկոնոմիկա
Էջեր - 12
Հասարակական տնտեսությունը շարժընթաց (դինամիկ) զարգացող օրգանիզմ է, որին հատուկ են ամμողջական պահանջարկ-ամբողջական առաջարկ հավասարակշռության խախտման երևույթներ: Ուրեմն մակրոտնտեսական հավասարակշռությունը տնտեսական կյանքում ավելի շատ ցանկալի վիճակ է, քան իրողություն, որը մեկ անգամ ևս հաստատում է շուկայական տնտեսության անկայուն լինելու փաստը:
Տնտեսության շարժընթաց զարգացումը ակնառու երևում է երկարաժամկետ հատվածում: Դրա տեսանելի կողմերն են նոր առաջացող պահանջմունքները, պահանջմունքների μավարարվածության հագեցվածության նոր մակարդակը, տնտեսության մեջ տեղի ունեցող կառուցվածքային փոփոխությունների արագընթաց μնույթը, գոյություն ունեցող համամասնությունների հնացումը, նորերի առաջացումը և այլն:
Տնտեսական զարգացումը երկարատև ժամանակահատվածում ունի վերընթաց շարժման միտում, սակայն դրա առանձին հատվածներում զարգացումը կամ աճը կարող է փոխարինվել անկումներով` ՀՆԱի ծավալների կրճատումով: Նշանակում է` արդյունաμերական, ինչպես և տնտեսության համընդհանուր զարգացմանը կարող են հաջորդել անկման շրջաններ` առաջացնելով արտադրության ծավալների կրճատում, գործազրկության աճ և μացասական այլ երևույթներ:
Տնտեսական ակտիվության տատանումների բացատրությունը ցույց տանք IS – LM մոդելի օգնությամբ: Քեյնսյան խաչը ցույց է տալիս պլանավորված ամբողջական պահանջարկը և եկամուտը կայուն տոկոսադրույքի պայմաններում, երբ պլանավորված ներդրումների մակարդակը կախված չէ տոկոսադրույքից և կայուն է: IS կորը կառուցելու համար ներմուծում ենք ամբողջական պահանջարկի վրա ազդող ևս մեկ գործոն` իրական տոկոսադրույքը: Տոկոսադրույքի փոփոխությունները հանգեցնում են ներդրումների ծավալի ու ամբողջական պահանջարկի փոփոխության: