Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 1800 դրամ
Առարկա - ՄիկրոԷկոնոմիկա
Էջեր - 9
2. Հ. Բ. Ղուշչյան, Գ. Ա. Ավագյան Մակրոտնտեսական կարգավորում Երևան 2008թ.:
Ամբողջական առաջարկը արտադրանքի այն գումարային թողարկումն է, որը նախընտրում են ձեռնարկությունները և տնային տնտեսությունները` գոյություն ունեցող գների և աշխատավարձի պայմաններում: Սակայն, քանի որ արտադրանքի թողարկման կամ աշխատանքի առաջարկի մասին որոշումներ ընդունելիս ձեռնարկությունները և տնային տնտեսությունները պետք է հաշվի առնեն, որ թողարկված արտադրանքի մի մասը իրացվելու է ապագայում, անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն ընթացիկ գների մակարդակը, այլև` նրանց դինամիկան, ոչ միայն աշխատավարձի ներկա մակարդակը, այլև` դրա սպասվող փոփոխությունները: Առայժմ կդիտարկենք ամբողջական առաջարկը միայն ընթացիկ գների և աշխատավարձի պայմաններում:
Մյուս կողմից, տնային տնտեսությունների աշխատանքի առաջարկը նույնպես կախված է աշխատավարձի մակարդակից: Սակայն որքան բարձր է իրական աշխատավարձը, այնքան դրա ավելացումը քիչ է ազդում աշխատանքի առաջարկի վրա: Դա պայմանավորված է նրանով, որ W/P-ի մեծացմանը զուգընթաց, տնային տնտեսությունները դառնում են ավելի հարուստ և ավելի շատ ժամանակ կարող են հատկացնել հանգստին:
Այսպիսով, ամբողջական առաջարկի ֆունկցիան պայմանավորված է աշխատանքի նկատմամբ պահանջարկով և աշխատանքի առաջարկով: Այժմ փորձենք միավորել աշխատանքի նկատմամբ պահանջարկի և առաջարկի հարաբերակցությունը ամբողջական առաջարկի կորի հետ, որը ներկայացնում է թողարկման և գների միջև կապը: Այս կորի ձևը բազում քննարկումների և տարբեր մեկնաբանությունների թեմա է: