Թեմա - Շուկայական տնտեսական համակարգի հիմնական առանձնահատկությունները

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 2800 դրամ

Առարկա - ՄիկրոԷկոնոմիկա

Էջեր - 14

Բովանդակություն
1. Շուկայական տնտեսական համակարգի հիմնական առանձնահատկությունները
2. Տնտեսության պետական կարգավորման մեջ օգտագործվող ցուցանիշները, դրանց ներկայացվող պահանջները և դասակարգումը
3. Ներդրումների դերը ընդլայնված վերարտադրության և տնտեսության կառուցվածքի կատարելագործման մեջ

Գրականության ցանկ
1. Կիրակոսյան Գ. Ե. «Տնտեսագիտություն», Երևան 2000 թ.
2. Գրիգորյան Վ. «Տնտեսագիտության տեսություն», 1999 թ.
3. Ե. Լաուրինավիչյուս, Յու.Ռամանաուսկաս, Ե.Կլիմաս «Ներդրումային ծրագրերի արդյունավետության գնահատումը», Եր., 2009.
4. Чепурин М. Н. Курс экономической теории. Киров 1999
5. Экономика: Учебник. 3-е изд., перераб. и доп. /Под ред. д-ра экон. наук проф. А.С. Булатова. – М.: Юристъ, 2002.

Հատված

Շուկայական տնտեսությունը այնպիսի տնտեսական համակարգ է, որում ֆունդամենտալ տնտեսական խնդիրները` ի՞նչ, ինչպե՞ս և ո՞ւմ համար արտադրել, հիմնականում որոշվում են շուկայի միջոցով, որում կոնտրոնական դերը պատկանում է արտադրանքի և արտադրության գործոնների նկատմամբ գների ձևավորման մրցակցային մեխանիզմին: Գները ձևավորվում են արտադրանքի առաջարկի և պահանջարկի համադրման արդյունքում: Հենց գներն են շուկայում ցույց տալիս, թե ի՞նչ արտադրել և ինչպիսի ռեսուրսներ օգտագործել:
Շուկայական տնտեսության գործունեությունը, հավասարակշռվածությունը և շարժունակությունն իրականացվում են շուկայական ինստիտուտների /մասնագիտացված կազմակերպությունների, հաստատություների/ փոխադարձ համագործակցության շնորհիվ, որոնք գործում են հատուկ և մասնակի շուկաների շրջանակներում:
Ենթակառուցվածքային ինստիտուտներն աշխատում են խիստ փոխկապակցված և լրացնում են մեկը մյուսին:
Շուկաների շրջանակներում գործող և որոշակի պարտականություն կատարող ինստիտուտների փոխկապակցված ամբողջությունը կազմում է շուկայական տնտեսության ենթակառուցվածքը:
Շուկայական ենթակառուցվածքի դասակարգումը և նրա առանձնահատուկ բովանդակությունը որոշվում է շուկաների առանձնահատկություններով, որի շրջանակներում գործում է տվյալ ենթակառուցվածքի տարրը:
Շուկայական տնտեսության տեսության մեջ շուկան նախնական հասկացություն է:
Շուկան և շուկայական հարաբերությունները ունեն իրենց բնորոշ տարրերը, որով էլ շուկան ավելի ընդգրկուն և խորքային է , քան փոխանակության պարզագույն հարաբերությունները: Շուկայական հարարաբերությունները գործողության մեջ են մտնում և դառնում են իրական հարաբերություններ այնպիսի տնտեսական տարրերի միջոցով, ինչպիսիք են` առաջարկը, պահանջարկը, գինը և մրցակցությունը:

Պատվիրել այս աշխատանքը