Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 2400 դրամ
Առարկա - Միջազգային հարաբերություններ
Էջեր - 12
1. Օգտակարությունը և դրա հայեցակարգային մոտեցումները
2. Օգտակարության ֆունկցիաները և դրանց անտարբերության կորերի հատկությունները
Եզրակացություն
2. Ա.Հ. Արշակյան, Միկրոէկոնոմիկա, 2006թ.,
3. Л.С.Тарасевич, Микроэкономика, 2006г.
Ապրանքների և ծառայությունների սպառման հիմքում ընկած է դրանց սպառողական արժեքը կամ մարդկանց պահանջմունքները բավարարելու ընդունակությունը: Օգտակարությունը սուբյեկտիվ կատեգորիա է,և դրանով է արտահայտվում սպառողի բավարարվածության չափը տվյալ բարիքի կամ ծառայությունների սպառումից, դրանով է բացատրվում այն փաստը, թե ինչու է տվյալ սպառողը նախապատվությունը տալիս այս կամ այն բարիքին:
Որաշակի ժամանակահատվածում որևէ բարիքի արդյունքում ստացված բավարարվածության չափը ներկայացվում է ընդհանուր օգտակարության ցուցանիշի միջոցով: Բարիքի սահմանային օգտակարությունն ընդհանուր օգտակարության փոփոխությունն է, որ ստանում է սպառողն ամեն հաջորդ միավոր բարիքի սպառումից: Համաձայն նվազող սահմանային օգտակարության օրենքի՝ այլ հավասար պայմաններում,ամեն հաջորդ միավոր սպառված բարիքն ավելացնում է ընդհանուր օգտակարությունը, բայց ավելի քիչ, քան անխորդը (Հոսենի առաջին օրենք): Յուրաքանչյուրսպառող ձգտում է ստանալ մաքսիմալ օգտակարություն՝ սահմանափակ եկամտի և բարիքների շուկայական գների տվյալ մակարդակի պարագայում: