Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 3200 դրամ
Առարկա - Միջազգային հարաբերություններ
Էջեր - 16
1. Մերձավոր Արևելքը սառը պատերազմի շրջանում
2. Պատմական ակնարկ Երկրորդ աշխարհամարտին հաջորդած հետպատերազմյան շրջանին
3. Իսրայելը սառը պատերազմի շրջանում
4. Իրանը սառը պատերազմի շրջանում
5. Սիրիան սառը պատերազմի շրջանում
6. Եգիպտոսը սառը պատերազմի շրջանում
7. Իրանա-իրաքյան պատերազմը (1980 – 88 թթ.)` որպես ԱՄՆ-ԽՍՀՄ հակամարտության փորձադաշտ
Եզրակացություն
2. Даян М., «Дневник Синайской кампании», Москва, 2003.
3. Кузнецов, Д., «Арабо-израильский конфликт: История и современность», Благовещенск, 2006.
4. Ниязматов Ж., «Ирано-иракский конфликт», Исторический очерк, Москва, 1989.
5. Хлюстов М., «От мира до войны: Очерки политической истории Сирии в XX и начале XXI века», Москва, 2013.
6. Seal Patrick, “Asad: The struggle for the Middle East”. – University of California Press, 1990.
Սույն աշխատությունում ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Մերձավոր Արևելքի ներքաղաքական կացությունն ու ռազմա-քաղաքական իրավիճակը սառը պատերազմի պայմաններում, որի ժամանակագրական սահմաններն ընկած են Երկրորդ աշխարհամարտի ավարտից (1945 թ.) մինչև Խորհրդային Միության փլուզումը (1991 թ.): Մերձավոր Արևելքի աշխարհագրական սահմանների մասին հստակ պատկերացում կազմելու համար բավական է նշել այնպիսի երկրների, ինչպիսիք էին Եգիպտոսը, Թուրքիան, Իրանը, Իրաքը, Իսրայելը, Լիբանանը, Հորդանանը, Սիրիան, Սաուդյան Արաբիան, Եմենը, Օմանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Քաթարը և Քուվեյթը: Վերոնշյալ բոլոր երկրները Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո նոր պատմության շրջան թևակոխեցին` դառնալով երկբևեռ աշխարհի երկու ներկայացուցիչներ ԱՄՆ-ի ու Խորհրդային Միության կողմից սանձահարած «սառը պատերազմ» կոչվող ռազմա-քաղաքական խաղի անմիջական մասնակիցներից:
Աշխատանքի ուսումնասիրության արդյունքում մենք հստակ պատկերացում կազմեցինք նաև «սառը պատերազմի» մասին, ուստի կարող ենք նաև տալ վերջինիս հստակ սահմանումը: «Սառը պատերազմ» կոչվում էր 1945 – 1991 թթ. ընկած ժամանակահատվածում կապիտալիստական աշխարհի խոշոր ներկայացուցիչ ԱՄՆ-ի ու սոցիալիստական աշխարհի հզոր ներկայացուցիչ Խորհրդային Միության միջև առճակատումը, որն առավելապես զուգորդվում էր սպառազինության մրցավազքով և աշխարհի տարբեր հատվածներում տեղի ունեցած տարածքային խնդիրների ու հակամարտությունների ժամանակ դրանց հնարավորությունների ու կործանարար հետևանքների ցուցադրմամբ: Այսպես կոչված «մկանների ցուցադրման» հարմար վայրերից մեկն էլ Մերձավոր Արևելքի տարածաշրջանն էր, որը լի էր հակամարտություններով, միջէթնիկական ու միջկրոնական բախումներով: Ուստի թե՛ կապիտալիստական Արևմուտքը և թե՛ սոցիալիստական Արևելքը ձգտում էին իրենց միջև գոյություն ունեցող տարաձայնություններն ու վիճելի հարցերը պարզել ոչ թե անմիջականորեն, այլև օգտագործել Մերձավոր Արևելքի երկրների միջև առկա հակասություններն ու վիճելի խնդիրները: