Թեմա - Գնորդի և սպառողի հավելուրդ

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 3400 դրամ

Առարկա - Միջազգային հարաբերություններ

Էջեր - 17

Բովանդակություն
Ներածություն
1. Գնորդի և սպառողի հավելուրդի էությունը
2. Գնորդի և սպառողի հավելուրդի գնահատումը
Եզրակացություն

Գրականության ցանկ
Ա. Արշակյան, Հավասարակշռության տեսություն, Երևան 2006թ.
2. Գ. Կիրակոսյան, Տնտեսագիտության հիմունքներ, Երևան 2009թ.

Հատված

Սպառողի հավելուրդի էությունն այն է, որ գնորդը տվյալ ապրանքից գնում է այն քանակությամբ, որ վերջին միավորի սահմանային օգտակարության դրամական գնահատումը հավասարվի այդ ապրանքի գնին: Բայց քանի որ ամեն մի լրացուցիչ միավոր հաջորդի համեմատ ունի բարձր սահմանային օգտակարություն, ապա ստացվում է, որ բացի վերջին միավորից, մյուսների սահմանային օգտակարության դրամական չափը մեծ է այդ ապրանքի գնից, որը, վերջին հաշվով, գնորդը վճարում է:
Այսինքն` սպառողի տրամաբանությամբ, տվյալ ապրանքի վերջին միավորի սահմանային օգտակարության դրամական արտահայտությունը և միավորի գինը հավասար են: Այսպիսի տրամաբանության արդյունքում սպառողը, թվում է, թե ստանում է ինչոր օգուտ, ռենտա: Բացատրենք դա օրինակով:
Սպառողի հավելուրդն ապրանքի սպառումից ստացվող ընդհանուր օգուտի (փողով արտահայտված) և դրա համար ընդհանուր վճարման տարբերությունն է: Այն զուտ շահումի կամ օգուտի մեծություն է, որ արտահայտում է փոխանակային գործարքի շահավետության աստիճանը սպառողի համար: Սպառողների և արտադրողների հավելուրդների միագումար մեծությունը՝ ընդհանուր հավելուրդը, ցույց է տալիս զուտ շահումը կամ օգուտը հասարակության համար: Դրա՝ տեսականորեն հնարավոր առավելագույն մեծությունն իրացվում է կատարյալ մրցակցության պայմաններում շուկայական հավասարակշռության դեպքում՝ ապահովելով տնտեսական արդյունավետության ամենաբարձր մակարդակը:

Պատվիրել այս աշխատանքը