Թեմա - Գծային ծրագրավորման մեթոդների կիրառումը վերլուծության մեջ

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 2800 դրամ

Առարկա - Մաթ. մոդելավորում

Էջեր - 14

Բովանդակություն
Ներածություն
1. Գծային ծրագրավորման մեթոդների կիրառումը վերլուծության մեջ
2. Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը որպես տեղեկատվական աղբյուր
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. Ефимова О. В. Финансовий анализ: методы и процедуры. М. ФиС. 2001г..
2. Առաքելյան Կ., Սարգսյան Ա., Տնտեսական գործունեության վերլուծություն, Երևան Զանգակ-97, 2006թ.:
3. Ա. Անդրեասյան Տնտեսական գործունեության վերլուծություն, Երևան 2003թ.:

Հատված

Տնտեսական վերլուծությունում ներկայումս լայն կիրառում են գտել մաթեմա-տիկական ծրագրավորման այնպիսի բաժիններ, ինչպիսիք են` գծային, ոչ գծային, դինամիկ ծրագրավորումը, մատրիցային խաղերի տեսությունը և այլն: Մաթեմատիկական ծրագրավորման մեթոդները վերլուծությունում կիրառվում են տնտեսական օպտիմալացման խնդիրների լուծման ժամանակ, երբ անհրաժեշտ է որոշել փոփոխական մեծություններով ընտրված ֆունկցիաների առավելագույն կամ նվազագույն արժեքները:
Դինամիկ ծրագրավորումը կիրառվում է այնպիսի օպտիմալացման խնդիրների դեպքում, որոնցում նպատակային ֆունկցիան բնութագրվում է ոչ գծային կապերով: Ոչ գծայնության առկայությունը մասնավորապես բնութագրվում է այնպիսի փոփո-խականներով, որոնց աստիճանային ցուցիչը տարբեր է մեկից, կամ որոնք հանդես են գալիս լոգարիթմի, արմատի ցուցանիշների տեսքով: Տնտեսական երևույթների ոչ գծային կախվածության օրինակ է արտադրության արդյունավետության ու դրա մասշտաբների փոխկապվածությունը, երբ ոչ համամասնորեն արտադրության մասշտաբների ընդլայնմամբ աճում է տնտեսավարման արդյունավետությունը: Ոչ գծային կապերով են բնութագրվում նաև արտադրական սարքավորումների մաշվածքն ու ծախսված մեքենաժամերը, արտադրության սպասարկման և կառավարման ծախսերն ու արտադրանքի թողարկման ծավալը, որոնց միջև օպտիմալ հարաբերակցության հաստատման խնդիրը լուծվում է դինամիկ ծրագրավորման մեթոդի կիրառմամբ:

Պատվիրել այս աշխատանքը