Թեմա - «Ող» վերջածանցով բառերի խոսքիմաստային պատկանելությունը

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 1000 դրամ

Առարկա - Մանկավարժություն, լեզվաբանություն

Էջեր - 5

Բովանդակություն
Ներածություն
«Ող» վերջածանցով բառերի խոսքիմասային պատկանելությունը
Եզրակացություն

Հատված

Ածանցումը բառակազմական այն եղանակն է, երբ բառին, արմատին կամ բառահիմքին ավելանում են բառակազմական տարբեր ձևույթներ (ածանցներ) և դրանով իսկ կազմվում նոր բառեր, ինչպես` տուն-տնակ, տնային, անտուն և այլն: Ածանցումը որպես բառակազմության հնագույն եղանակ բառակազմական մեծ դեր ունի մեր լեզվի բառապաշարի հարստացման գործում:
Հայերենը հարուստ է բազմաթիվ ածանցներով, որոնք առաջացել, ձևավորվել են լեզվի զարգացման տարբեր փուլերում, տարբեր եղանակներով: Ածանցների առաջացման առաջին և ամենահիմնական ուղին արմատի իմաստի մթագնումն է, երբ լեզվի զարգացման ընթացքում որոշ արմատներ, որոնցից կազմված բարդությունները շարունակում են մնալ լեզվի մեջ, առաջ են բերում ածանցի գիտակցում: Ածանցներ են առաջանում նաև հոլովի իմաստի մթագնումով, երբ հոլովական վերջավությունը գիտակցվում է իբրև ածանց:
Ածանցները դասակարգվում են ըստ իրենց բառակազմական գործունեության, այսինքն` ըստ այն հանգամանքի, թե որքանով են նրանք մասնակցում արդի գրական հայերենի բառակազմության գործընթացին, ըստ ձևաբանական հատկանիշի և այլն, այսինքն, թե տվյալ ածանցով ինչ խոսքի մասեր են կազմվում: Ըստ այդմ` նրանք բաժանվում են գոյականակերտ, ածականակերտ, մակբայակերտ , մասամբ թվականակերտ և բայակազմական ածանցների :
Գոյականակերտ են այն ածանցները, որոնք, դրվելով տարբեր հիմքերի վրա, կազմում են գոյականներ: Գոյականակերտ են –ություն, -ունք, -ունդ, -ք, -ստան և այլ ածանցները: Գոյականակերտ ածանցները հիմնականում վերջածանցներն են: Ածականակերտ են այն ածանցները, որոնք, դրվելով տարբեր հիմքերի վրա, կազմում են ածականներ: Դրանք և՛ նախածանցներ են, և՛ վերջածանցներ, օրինակ` ան-, դժ-, չ-, տ-, -ային, ական, -իչ և այլն: Թվական անուններից դասական թվականներ են կազմվում -րորդ, -երորդ ածանցներով: Մակբայակերտ են այն ածանցները, որոնք, դրվելով տարբեր հիմքերի վրա, կազմում են մակբայներ: Դրանք են ` -բար, -պես, -որեն, -գին, -ովին, -իվ, -պատիկ : Ժամանակակից հայերենի բայական ածանցները հիմնականում միջածանցներ են (կամ` ներածանցներ): Դրանք են` ան, են, չ, ն սոսկածանցները, ացն, եցն, ցն պատճառական ածանցները, ատ, ոտ, տ բազմապատկական ածանցները (կտրատել, ցատկոտել, կտրտել) և վ կրավորական ածանցը , որոնք բոլորն էլ գործուն են:

Պատվիրել այս աշխատանքը