Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 3600 դրամ
Առարկա - Մենենջմենթ
Էջեր - 18
1.Մարդկային ռեսուրսների կառավարման սահմանումը և ընդհանուր բնութագիրը
2. Մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարությունը հանրային հաստատություններում որպես կազմակերպության առաջնային նպատակ
Եզրակացություն
2. Գյոզալյան Վ. Գ. «Մարդկային կապիտալի կառավարման մշակույթի ձևավորումը ՀՀ տնտեսությունում», Երևան., 2005թ
3. Մարկոսյան Ա. Խ. «Պետությունը և շուկան» գիրք առաջին, Ե., 2000թ 227 էջ
4. Армстронг М. Стратегическое управление человеческими ресурсами / пер. с англ. – М.: ИНФРА-М, 2002.
5. Бухалков М.И. Управление персоналом на предприятии: учебник для высших учебных заведений. М.: Экзамен, 2005
6. Гутгарц Р.Д. Управление мотивацией и стимулирование персонала // Менеджмент в России и за рубежом. – 2003. - № 1.
7. Зайцева Т.В., Зуб А.Т. Управление персоналом: учебник. – М.: ИД Форум, ИНФРА-М, 2009.
8. Карташова Л.В. Управление человеческими ресурсами: учебное пособие. - М.: ИНФРА-М, 2008
Մարդկային ռեսուրսների կառավարումը համարվում է ցանկացած կազմակերպության ռազմավարական զարգացման անբաժանելի մասը: Ժամանակակից տեսությունը և պրակտիկան ենթադրում են անձնակազմի ռազմավարական կառավարման ազդեցությունը կազմակերպության ռազմավարական զարգացման վրա: Մարդկային ռեսուրսների կառավարումը հիմնված է աշխատակիցների ներուժի արդյունավետ օգտագործման վրա` կազմակերպության գործունեության շրջանակներում հիմնական նպատակներին հասնելու համար: Մարդկային ռեսուրսների կառավարումը կազմակերպության կառավարման ամենակարևոր ոլորտներից մեկն է, որի գործունեության արդյունքում համակցվում են`
ա /մարդկային ռեսուրսների փիլիսոփայությունը` նկարագրելով մարդկային ռեսուրսների կառավարման արժեքներն ու սկզբունքները:
բ/ մարդկային ռեսուրսների ռազմավարությունը` առաջնորդելով նրա ընթացքը:
գ/ մարդկային ռեսուրսների քաղաքականությունը` սահմանելով, թե ինչպես է պետք տվյալ արժեքները, սկզբունքները և ռազմավարությունը կիրառել մարդկային ռեսուրսների կառավարման որոշ ոլորտներում:
դ/ Մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացը`բաղկացած պաշտոնական ընթացակարգից և մեթոդներից, որոնք կիրառվում են մարդկային ռեսուրսների ռազմավարական ծրագրերն ու քաղաքականությունը գործի դնելու նկատառումներով: