Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 1000 դրամ
Առարկա - Մենենջմենթ
Էջեր - 4
Հոլանդիայում առկա են 403 տեղական համայնքներ (հոլ.՝ gemeenten) և 3 պետական մարմիններ (հոլ.՝ openbare lichamen): Տեղական համայնքները համարվում են երկրորդ մակարդակի վարչական ստորաբաժանումներ և համապատասխան նահանգների կառուցվածքային ստորաբաժանումներ են: Կենտրոնական կառավարությունը իր պարտականությունների մի մասը փոխանցում է քաղաքային խորհրդին, որն ընտրվում է յուրաքանչյուր 4 տարին մեկ: Համայնքների միաձուլումը կրճատեց դրանց թվաքանակը երկու երրորդով՝ համեմատած 19-րդ դարի վարչատարածքային բաժանման հետ: Համայնքները համապատասխանաբար ստորաբաժանվում են շրջանների և թաղամասերի՝ վարչատարածքային և վիճակագրական նպատականերից ելնելով: Նիդերլանդների պետական սահմանները առաջին անգամ կազմվել են 1832թ.-ին, կադաստրի ձևավորումից հետո: 1851թ.-ին վարչապետ Յոհան Ռուդոլֆ Թորբեկի ընդունած «Համայնքների մասին» օրենքը հանգեցրեց փոքր համայնքների վերացմանը: Այդ ժամանակից ի վեր անբավարար բնակեցված համայնքները միավորվել են: Դրանք կամ կցվել են հարևան մեծ քաղաքներին կամ մի քանի փոքր համայնքներ միավորվել են նոր մեծ համայնքի մեջ՝ նոր անվանումով: Խոշորացման արդյունքում համայնքների թիվը 1850թ.-ի 1209-ի համեմատ կրճատվեց 2000թ.-ին դառնալով 537: Այս ընթացքում միաժամանակ մի քանի խոշորացումներ են տեղի ունեցել առանձին գավառների մեծ մասերում, և սահմանները բաշխվել են ըստ այդ համայնքների: 19-րդ դարում և 20-րդ դարի մեծ մասում համայնքների միաձուլումը և խոշորացման գործընթացը գտնվել է կենտրոնական կառավարության ուշադրության կենտրոնում: Այդ քաղաքականությունը փոխվել է 20-րդ դարի վերջին, և այժմ համայնքների խոշորացում կատարվում է տեղական մեծամասնության աջակցությամբ: Որքան ավելի միասնական է համայնքը, այնքան ավելի շատ են աշխատատեղերը, քանի որ ավելի շատ են հանրային ծառայություններ են փոխանցվում համայնքային ծառայությանը: