Թեմա - Համայնքների խոշորացում Լեհաստանի և Լատվիայի օրինակով

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 1000 դրամ

Առարկա - Մենենջմենթ

Էջեր - 3

Հատված

Համայնքների խոշորացման տեսանկյունից հետաքրքիր է Լատվիայի փորձը: Փորձագետների մի մասը դրական են գնահատում, իսկ մյուս մասը գտնում են, որ Լատվիայի փորձը իդեալականներից չէ: Այսպես, 26 շրջանների և հանրապետական նշանակության 7 քաղաքների փոխարեն /այդպես էր ԽՍՀՄ ժամանակաշրջանից մինչև 2009թ./ Լատվիայում ձևավորվեց 109 տարածաշրջան: Այս փոփոխությունները առավել շատ քաղաքական բնույթ ունեին: Ի սկզբանե, նախատեսված էր ձևավորել երկմակարդակ վարչական բաժանում՝ 167 տարածաշրջան և 5 շրջան: Բայց նախագահի փոխվելուց հետո ընդունվեց մեկ մակարդականի վարչատարածքային բաժանում 109 տարածաշրջաններով:
Մինչև 2009թ. Լատվիայում կար ավելի քան 500 տեղական կառավարման մարմիններ: Ոչ այդքան մեծ երկիրը ուղղակի չէր կարող գոյատևել այդքան շատ թվով տեղական ինքնակառավարման մարմիններով: Հեղափոխությունից հետո Լատվիայում մնաց ընդամենը 118 համայնք, այսինքն՝ խոշորացումը տեղի ունեցավ մոտավորապես 1:5 հարաբերությամբ: Բացի այդ փոփոխությունների արդյունքում վերացան որպես այդպիսին շրջանները և շրջաններին հավասարեցված քաղաքները, դրանց անհրաժեշտությունը այլևս չկար, դրանց լիազորությունները փոխանցվեցին համայնքներին:
Համայնքների խոշորացման Լատվիայի փորձը ունի որոշակի թերություններ: Նախ այս փոփոխությունների հիմքում ընկած էր քաղաքական շարժառիթ: Սկսած 1990-ական թվականներից շրջաններում ընտրությունների ժամանակ հաղթանակ էին տանում շրջանային փոքր կուսակցություններ և խմբակցություններ, իսկ կենտրոնականները՝ պարտվում էին: Այդ իսկ պատճառով իշխանությունները որոշեցին փոխել այդ իրավիճակը՝ վերացնելով փոքր շրջանները:

Պատվիրել այս աշխատանքը