Թեմա - Պետության եկամտային քաղաքականության էությունը և իրականացման մեխանիզմները

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 2200 դրամ

Առարկա - ՄիկրոԷկոնոմիկա

Էջեր - 11

Բովանդակություն
1. Պետության եկամտային քաղաքականության էությունը և իրականացման մեխանիզմները
2. Օտարերկրյա ներդրումների ներգրավման պետական կարգավորումը

Գրականության ցանկ
1. Н.И. Лаxметкина, Инвестиционная стратегия предприятия, Москва 2006.
2. Г.П. Подшиваленко, Н.И. Лаxметкина, М.В. Макарова, Инвестиции, Учебное пособие, Москва: Кнорус, 2006.
3. Макконелл К.Р., Брю С.Л., Экономикс, Москва 1992.
4. «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենք, 1994.
5. Հ.Բ. Ղուշչյան, Մակրոտնտեսական կարգավորում, Երևան, Տնտեսագետ, 2005.

Հատված

Վերջին տարիներին հարկային և մաքսային ոլորտներում իրականացվող պետական քաղաքականությունը ուղղված է եղել հետևյալ երկու կարևոր խնդիրների լուծմանը. 1) հարկման բազայի ընդլայնմանը և դրանով իսկ` պետական ու համայնքային 47 բյուջեների համար անհրաժեշտ հարկային եկամուտների ապահովմանը, 2) տնտեսավարող սուբյեկտների համար նպաստավոր գործարար միջավայրի ձևավորմանը:
Պետական եկամուտների քաղաքականության ոլորտում հաջողություններ արձանագրած երկրների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հարկային ու մաքսային համակարգերի արդյունավետ մոդելների կիրառությամբ պետական եկամուտների ոլորտում կարելի է վարել այնպիսի հավասարակշռված քաղաքականություն, որի համատեքստում կստեղծվեն կայուն նախադրյալներ` վերոնշյալ նպատակադրումները զուգահեռաբար իրագործելու համար:
ՀՀ պետական եկամուտների քաղաքականության հիմքում դրվող սկզբունքները բխում են երկրում իրականացվող ընդհանուր սոցիալ-տնտեսական քաղաքականության ուղղվածությունից ու տրամաբանությունից: Մասնավորապես, հարկային ու մաքսային ոլորտներում պետական քաղաքականության մշակման ու իրականացման համատեքստում մշտապես ուշադրության կենտրոնում են պահվում կայուն և երկարաժամկետ տնտեսական աճի ապահովման, ներդրումների խրախուսման, տնտեսության արտադրատեխնիկական հիմքի կատարելագործման ու նորացման, հասարակության տարբեր սոցիալական խմբերի եկամուտների արդարացի վերաբաշխման նպատակադրումները:
Հարկային եկամուտների հավաքագրման համեստ մակարդակը, որն իր արտացոլումն է գտնում նաև հարկեր/ ՀՆԱ հարաբերակցության մեջ, մշտապես եղել և շարունակում է մնալ պետական եկամուտների համակարգի հիմնական խնդիրը: Ապագայում պետական եկամուտների քաղաքականության վերակողմնորոշումը և երկրի հարկաբյուջետային դիրքի ամրապնդումը դառնում է օբյեկտիվ անհրաժեշտություն և լուրջ մարտահրավեր:

Պատվիրել այս աշխատանքը