Թեմա - Ինչպես է տնտեսական քաղաքականությունը ազդում ֆինանսական շուկայի հավասարակշռության վրա

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 1200 դրամ

Առարկա - ՄիկրոԷկոնոմիկա

Էջեր - 6

Հատված

Փողի շուկայի ուսումնասիրությունները թույլ են տալիս պարզել, թե ինչպես է ձևավորվում հավասարակշռված տոկոսադրույքը, ինչն է որոշում և փոփոխում վերջինիս մակարդակը, տոկոսադրույքը ինչպես է ազդում հավասարակշռված եկամտի և զբաղվածության մակարդակների վրա: Այսպիսով, անհրաժեշտ է դառնում վերլուծել նաև ֆինանսական շուկաները և բացահայտել ապրանքների և ֆինանսական շուկաների փոխազդեցությունները:
Ժամանակի յուրաքանչյուր պահի, տնտեսավարողը պետք է որոշի ինչպես բաշխել իր ֆինանսական ակտիվները երկու այլընտրանքային ակտիվների` կանխիկ փողի և փոխառության միջև: Որքան շատ փոխառություն ձեռք բերի գործակալը, այնքան ավելի շատ տոկոսային եկամուտ կստանա և որքան շատ կանխիկ փող ունենա տնտեսավարողը, այնքան ավելի հեշտ կլինի ցանկացած պահի գնումներ կատարելը: Ընտրությունը կանխիկ փողի` առավել իրացվելի, բայց եկամուտ չբերող ակտիվի և փոխառության` եկամուտ բերող, բայց պակաս իրացվելի ակտիվի միջև ֆինանսական ճամպրուկի կազմի ընտրություն է:
Փողի իրական պաշարի պահանջարկը կախված է տնտեսավարողի իրական եկամուտներից (քանի որ նրանք փող են պահում իրենց ծախսերը ֆինանսավորելու համար, իսկ վերջիններս կախված են իրական եկամուտներից) և տոկոսադրույքից, քանի որ վերջինս կանխիկ փող պահելու «ծախսն» է, այն եկամուտը, որից ստիպված ենք լինում հրաժարվել` կանխիկ փող պահելով, ի տարբերություն տոկոսային եկամուտ բերող մյուս ակտիվների: Որքան բարձր է տոկոսադրույքը, այնքան «թանկ» է կանխիկ փողը պահելը և այնքան ցածր է կանխիկ փողի իրական պաշարի պահանջարկը` եկամտի յուրաքանչյուր տրված մակարդակի պայմաններում:

Պատվիրել այս աշխատանքը