Թեմա - Սփյուռքի և սփյուռքահայ մեդիայի դերը

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 2200 դրամ

Առարկա - Լրագրություն

Էջեր - 11

Բովանդակություն
Ներածություն
Սփյուռքի և սփյուռքահայ մեդիայի դերը Հայաստանի արտաքին վարկանիշի առաջմղման գործընթացում
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. Հայ համայնքն ԱՄՆ-ում, Երևան 2010, էջ 7, աղբյուրը՝ http: //www.mindiaspora.am/res/Hratarakumner/books/Hay%20hamaynqn%20AMN-um.pdf
2. Դավիթ Սարգսյան, Սփյուռքահայ լրատվամիջոցները ՀՀ աշխարհաքաղաքական ընտրության կողմնորոշիչներում, 21-րդ դար, թիվ 2 (66), 2016թ., էջ 110-111, աղբյուրը՝ file: ///C: /Users/Admin/Downloads/mass-media-of-the-armenian-diaspora-in-terms-of-the-guiding-criteria-for-armenia-s-geopolitical-choice.pdf
3. Հայատան-սփյուռք գործակցության զարգացման Հայեցակարգ, էջ 4-6, աղբյուրը՝ http: //www.gov.am/files/meetings/2009/3478.pdf

Հատված

Բոլոր ժամանակներում Սփյուռքի համար գերխնդիրը եղել և մնում է հայապահպանությունը, ազգային ինքնության պահպանումը՝ այլ պետությունների քաղաքական, տնտեսական, մշակութային ներգործության պայմաններում։ Հայապահպանությանն անհրաժեշտ նախապայմաններ են սփյուռքահայերի ազգային-կրթական, հոգևոր-մշակութային հավաքական և միասնական գործունեությունը, նրանց համախմբումն ու ինքնահաստատումը համայնքներում, ազգային կառույցներում։ Հայաբնակ բոլոր վայրերում գործող համայնքների 6 կառուցվածքային հենքը հայ եկեղեցին, հայ դպրոցն ու հայկական բազմաբնույթ կազմակերպություններն են։
Սփյուռքում հայապահպանության, ազգային ինքնության պահպանության և հայության իրավունքների ձեռքբերման գործում պատմական անուրանալի դեր են կատարել Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ իր նվիրապետական աթոռներով. Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքարանը։ Հայաստան-Սփյուռք գործակցության համատեքստում էական դերակատարություն ունեն Հայ Կաթոլիկ և Հայ Ավետարանական եկեղեցիները, Մխիթարյան միաբանությունը, համահայկական կառույցները և կուսակցությունները` ՀՅԴ-ը, ՌԱԿ-ը, ՍԴՀԿ-ը, ՀԲԸՄ-ն, տարբեր միություններ, համահայկական կառույցներ և կազմակերպություններ, այդ թվում՝ Հայ համազգային կրթական, մշակութային միությունը, Գալուստ Կյուլբենկյան հիմնարկությունը, Հայ օգնության միությունը, հայ մարմնակրթական ընդհանուր միությունը, Թեքեյան մշակութային միությունը, Նոր սերունդը, Հայ միացյալ ֆոնդը, Հայ օգնության ֆոնդը, Լինսի հիմնադրամը, սփյուռքահայ մամուլը, հայագիտական կենտրոնները, ամբիոնները, ինչպես նաև հայ մեծանուն անհատներն ու երախտավորները։ Խորհրդային Միության փլուզումից հետո նորանկախ պետությունների տարածքներում հիմնվեցին ազգային բազմաբնույթ կազմակերպություններ և միավորումներ։ Դրանց շարքում են Հայերի համաշխարհային կոնգրեսը, Ռուսաստանի հայերի միությունը, Ուկրաինայի հայերի միությունը՝ իրենց մասնաճյուղերով։

Պատվիրել այս աշխատանքը