Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 1800 դրամ
Առարկա - Լրագրություն
Էջեր - 9
Ժարգոնը տպագիր մամուլում
Եզրակացություն
2. Աղայան Էդ., Ընդհանուր և հայկական բառագիտություն, Երևան, 1984:
3. Եզեկյան Լ., Հայոց լեզվի ոճագիտություն, Երևան, 2004:
4. Եզեկյան Լ., Գրական աշխարհաբարը և արևելահայ պատմավեպի լեզուն, Երևան, 1990, էջ 200:
5. Էլոյան Ս., Ժամանակակից հայերենի բառային ոճաբանություն, Երևան, 1989:
6. Սուքիասյան Ա., Ժամանակակից հայոց լեզու, Երևան, 1999:
7. Ջահուկյան Գ., Հայոց լեզվի կառուցվածքը, Երևան, 1975:
Լեզվաբանական աշխատություններում ժարգոնը սահմանվում է որպես հասարակության մեկուսացած խմբերի լեզու, որը հաճախ կիրառվում է մյուսներին անհասկանալի լինելու նպատակով: Այդ մասին փաստում է նաև բառի ծագումը. ‹‹ժարգոն›› ֆրանսերեն նշանակում է ծածկալեզու : Ժարգոնային բառերը հիմնականում կիրառության սահմանափակ ոլորտ ունեն և սովորաբար անվանում են այնպիսի առարկաներ ու երևույթներ, որոնք իրենց համարժեք անվանումներն ունեն լեզվի ընդհանրական բառաշերտում: Սակայն, մեր օրերում ժարգոնի վերոհիշյալ ըմբռնումն ամբողջովին փոխվել է: Այն դադարել է ծածկալեզու լինելուց, լեզվական նորմ է դարձել և հասկանալի է բոլորին: Երիտասարդության որոշ խավեր, մասնավորապես դպրոցականներն ու ուսանողները, ժարգոնը իրենց խոսքի ոճավորման և լեզվի ինքնահաստատման միջոց են դարձրել: Ժարգոնի նորմավորման գործընթացում այսօր ամենամեծ դերը ստանձնել է հեռուստատեսությունը, որը եթերը վերածել է ժարգոնի տարածման ու նորմավորման լայն օղակի: Արդյունքում ստեղծվել է ժարգոնային հարուստ բառապաշար, բառերի անհարկի կիրառություններ, որոնք անթույլատրելի են գրական լեզվի նորմայի սահմաններում: