Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 2800 դրամ
Առարկա - Լրագրություն
Էջեր - 14
«Հայկական ժամանակ» թերթի բառապաշարը
Եզրակացություն
2. Աբրահամյան Ս., Ժամանակակից հայերենի բառակազմության զարգացման միտումները // Գիտական նստաշրջանի զեկուցման թեզիսներ, Երևան, 1998:
3. Աղայան Էդ., Ընդհանուր և հայկական բառագիտություն, Երևան, 1984:
4. Եզեկյան Լ., Հայոց լեզվի ոճագիտություն, Երևան, 2004:
5. Էլոյան Ս., Ժամանակակից հայերենի բառային ոճաբանություն, Երևան, 1989:
6. Մարտիրոսյան Ա., Արդի հայերենի նորաբանությունների բառակազմական կաղապարները, Երևան, 2007:
7. Մեյթիխանյան Փ., Նոր բառերի բացատրական բառարան, Երևան, 1996:
8. Ջահուկյան Գ., Հայոց լեզվի կառուցվածքը, Երևան, 1975:
Ինչպես իրավացիորեն նկատում է Ա. Մարտիրոսյանը, «լեզվի՝ որպես համակարգի նման հարափոփոխ հատկության վառ արտահայտությունն էլ նոր միավորներով նրա բառային կազմի համալրումն է»: Բառային կազմի համալրումն ու հարստացումը տեղի է ունենում լեզվում եղած բառակազմական ձևույթների ` արմատների կամ արմատների ու ածանցների միջոցով նորանոր բառեր կազմելով: Ճիշտ է նկատել ակադեմիկոս Ս. Աբրահամյանը, որ «բառակազմական օրինաչափությունների կայունությունը բացարձակ չէ. վերջին տասնամյակներում հայերենի բառակազմության մեջ կատարվում են որոշ տեղաշարժեր, որոնք թեև լայն ընդգրկում չունեն, բայց արժանի են ուշադրության»: Նա հայերենի բառակազմության բոլոր դրսևորումներն ամփոփում է երկու խմբի մեջ ՝ ա) փոխանցումային կազմություններ և բ) կաղապարային կազմություններ : Արդի բառակազմության մեջ իշխողը կաղապարային կազմություններն են, իսկ փոխանցման երևույթը էական դեր չի խաղում:
«Նոր բառեր» արտահայտության միտումներն ու ըմբռնումները պայմանավորված են լեզվի զարգացման տվյալ փուլով: Այս հանգամանքները նկատի ունենալով՝ Էդ. Աղայանը նախ և առաջ նորաբանությունների երկու մեծ խմբեր է տարբերակում՝ նորաբանություններ լայն առումով և նորաբանություններ նեղ առումով : Առաջնորդվելով այն սկզբունքով, որ ամեն մի նոր բառ՝ սեփական, թե փոխառյալ, նախապես հանդես է գալիս որպես նորաբանություն՝ լեզվաբանը լայն առումով նորաբանություն է համարում լեզվական ամեն մի իրակություն կամ իրողություն, իսկ նեղ առումով, բառագիտական առումով, նորաբանություն է ամեն մի նոր բառ, կայուն բառակապակցություն, դարձվածք, առանձնահատուկ արտահայտություն, բառի նոր իմաստ, բառագործածության նոր իրողություն: Այնուհետև Էդ. Աղայանը, նկատի ունենալով բառապաշարի մեջ նորաբանություների ունեցած դերը, դրանք բաժանում է երկու ենթաշերտերի՝ ընդհանրացող և մեկուսացած: Ընդհանրացող նորաբանություններ են համարվում բոլոր այն նոր բառերը, որոնք կարճատև թե երկար ժամանակամիջոցում անընդհատ կրկնվող գործածությունների հետևանքով անցնում են բառապաշարի գործուն շերտին և հենց դրանով էլ դադարում նորաբանություն լինելուց: Այդ շարքի նորաբանությունների թվին են դասվում՝ հեռուստացույց, տիեզերանավ, խաղավար, տեսագրել, ներդնել, երեսպատել, հատույթ, որականիշ, անվադող և նման այնպիսի բառեր, որոնք մեր պատկերացմամբ ևս արդեն իսկ նորաբանություններ չեն, քանի որ այդ բառերն այժմ մեր գրական լեզվի ու նրա այս կամ այն տերմինահամակարգի գործուն շերտի բառեր են: