Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 4800 դրամ
Առարկա - Կրոն, Եկեղեցու պատմություն
Էջեր - 24
Գլուխ 1. Կրոնի կառուցվածքը, ծագումն ու զարգացումը
1.1. Կրոնի կառուցվածքը
1.2. Կրոնի ծագումն ու զարգացումը
Գլուխ 2. Կրոնը՝ որպես սոցիալական ինտեգրման գործոն
2.1. Հասարակությունը և կրոնը
2.2. Կրոնը և սոցիալական ինտեգրացիան
Եզրակացություն
2. Սարգսյան U. Հ ., Մշակույթի տեսություն, Եր., 2003,
3. Սողոմոնյան, Մ.Կ. «Կրոնի պատմության համառոտ ակնարկ», Երևան, «Զանգակ» հրատ. 2000թ.,
4. Гофман А. Б. Религия в философско-социологической концепции Э. Дюркгейма // Социол. исслед. 1975. N4,
5. Радугин, А.А. “Введение в религоведения: теория, история и совершенные религии” М. “Центр” изд., 2001г.,
6. Лаговский В. На Земле наступает безбожная эра? // Комсомольская правда. 2 апреля 2011,
7. Яблоков, И.Н. “Социология релихгии”, М.: “Мысль” изд. 1979г.,
«Կրոնը գոյություն ունի արդեն շատ հազարամյակներ, թերևս այնքան, որքան մարդկությունը, որի պատմության ընթացքում առաջացել են կրոնի բազմաթիվ տեսակներ: Յուրատեսակ կրոններ գոյություն ունեին Հին Աշխարհում՝ եգիպտացիների, բաբելացիների, հույների, հայերի, իրանցիների և այլ հնագույն ազգերի մեջ: Ավելի ուշ ձևավորվել են համաշխարհային կրոնները` բուդդայականությունը, քրիստոնեությունը և մահմեդականությունը: Համաշխարհային կրոնները չեն տարբերակում մարդկանց ոչ մարդաբանական, ոչ էլ ազգային պատկանելությամբ: Դրանք հիմնվում են մարդկանց ընդհանրության գաղափարի վրա, որն ակունքվում է համամարդկային հոգևոր արժեքներից և միասնական հավատից՝ միակ արարիչ Աստծու նկատմամբ: Դրանց հետ մեկտեղ, շատ երկրներում շարունակում են գոյատևել ազգային կրոնները` կոնֆուցիականությունը, հուդայականությունը, սինթոյականությունը և այլն£ Մյուս կողմից էլ, տարբեր երկրներում համաշխարհային կրոնները վաղուց ստացել են որոշակի ազգային բովանդակություն և հնչեղություն: Հասկանալու համար, թե ինչ է կրոնը, անհրաժեշտ է դրա բոլոր տարատեսակների մեջ գտնել առավել հաճախ կրկնվող և էական երևույթներ: Ժամանակակից գիտության մեջ ընդունված է կրոնի հետևյալ սահմանումը. Կրոնը համապարփակ և համընդգրկուն հավատքային, իմաստասիրական, սոցիալական, տնտեսական, բարոյախոսակ կան և իրավական սկզբունքների և գաղափարների համակարգ է»:
Յուրաքանչյուր մարդու համար հիմնական հարցը եղել ու մնում է հարցը կյանքի իմաստի մասին: Ոչ բոլորն են գտնում վերջնական պատասխանը, կամ կարողանում հիմնավորել այն: Սակայն յուրաքանչյուր նորմալ մարդ պահանջ ունի գտնել այդ իմաստը և դրա հիմնավոր արդարացումը:
Ժամանակակից մարդը շրջապատված է բազմաթիվ հավատքներով, սակայն այդ բոլորը կարող ենք միավորել երկու հիմնական աշխարհայացքների շուրջ` կրոն և աթեիզմ: Կրոնը և աթեիզմը նպատակահարմար է դիտարկել որպես երկու տեսություն` աստծո գոյության ու բացակայության մասին: Կրոնը առաջարկում է մեծ քանակով այնպիսի ֆակտեր, որոնք վկայում են հոգևոր աշխարհի, գերբնական ուժերի, աստծո գոյության մասին: Միաժամանակ կրոնը առաջարկում է կոնկրետ պրակտիկ ճանապարհ այդ հոգևոր իրականությունների իմացության, այսինքն առաջարկում է այդ ֆակտերի ստուգման ճանապարհ:
Ի տարբերություն կրոնի, աթեիզմը չունի հաստատող ֆակտեր աստծո և հոգևոր աշխարհի բացակայության մասին: Աստծո բացակայությունը երբեք չի ապացուցվի թեկուզ այն պատճառով, որ անընդհատ մարդկության իմացությունը մի փոքր կղզի է չբացահայտված օվկիանոսի մեջ: Այդ պատճառով, եթե նույնիսկ աստված չլիներ, դա կմնար հավերժ գաղտնիք մարդկության համար:
Աթեիզմի համար կարևոր է պատասխանել այն հարցին, թե ինչ պետք է անի մարդը, որպեսզի համոզվի աստծո բացակայությանը: Աթեիստական տեսության մեջ այս հարցը համոզիչ պատասխան չի ստանում:
Այսպիսով և՛ կրոնը, և՛ աթեիզմը պարադոքսալ միասնության մեջ կոչ են անում ճշմարտությունը փնտրող մարդուն ուսումնասիրելու և ստուգելու կրոնը: