Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 5800 դրամ
Առարկա - Կրոն, Եկեղեցու պատմություն
Էջեր - 29
Մինչ գեղարվեստական թատրոն
Թատրոն
Հայկական թատրոն (ստեղծումը, զարգացումը)
Եզրակացություն
2. Հենրիկ Հովհաննիսյան, Միջնադարյան բեմ, Թատրոն-եկեղեցի հարաբերությունը և հայ հոգևոր դրաման, Երևան 2004,
3. "История зарубежного театра", под редакцией проф. Г.Н. Бояджиева и проф. А.Г. Образцовой. Из-во "Просвещение", Москва, 1981 г,
4. Г. Гоян, 2000 лет армянского театра. Театр древней Армении, М., издательство Искусство, 1952, том I,
5. М. Каган. Морфология искусства, М. 1998
6. Фрейденберг, Миф и литература древности, М. 1979,
7. Юрий Алянский, Азбука театра, 50 маленьких рассказов о театре, Ленинград, 1990,
8. https: //hy.wikipedia.org/wiki/թատրոն
9. https: //hy.wikipedia.org/wiki/Հայկական_թատրոն
Ի սկզբանե թատրոնը ոչ միայ գեղարվեստական ստեղծագործություն է, այլ նաև ճանաչողական ակտ, որը ներխուժում է իրականության գաղտնի խորքերը, հենց այդ պատճառով էլ կարելի է ենթադրել, որ մարդկային գիտակցությունը ոչ միայ լուրջ նշանակություն չէր տալիս արվեստի տեսակների ու ժանրերի տարբերակմանը, այլ նաև չէր տեսնում սկզբունքային տարբերություն արվեստի, արհեստի ու հմայության միջև: Հետաքրքրական է, որ հենց արվեստ բառն օգտագործվում էր անտիկ փիլիսոփայության մեջ ցանկացած պրակտիկ գործունեության, հմտության համար, որը միավորում էր փորձը և իմացությունը, այլ ոչ միայն գեղարվեստական ստեղծագործությունը, բայց, այնուամենայնիվ, արդեն առասպելաբանության իմացաբանության փուլում այդ սկզբնական չտարանջատված պատերացումը մարդկային գործունեության վերաբերյալ սկսում է զիջել տեղը նոր պատկերացմանը: Այդ մասին է վկայում Պավսանիոսը (հին հույն գրող, կենսագիր, 2-րդ դար): Ինչպես նա է ասում, առասպելի զարացման որոշակի փուլում մուսաների քանակի ավելացումը (որոնք սկզբում երեքն էին, ավելի ուշ դարձան 9) նպաստեց նրան, որ մուսաների առաջնորդն իր ձեռքում կենտրոնացրեց գլխավոր առմամբ էսթետիկ ֆունկցիաները: Դա ներկայացավ որպես աշխարհի և կյանքի գեղարվեստական ձևավորման և աշխարհի ներդաշնակության աստված:
Շուտով մուսաները ստացան որոշակի մասնագիտացում՝ խորհրդանշելով արվեստի որոշակի տեսակների և ժանրերի առանձնահատկությունները: Օրինակ՝ Կալիոպան դարձավ էպոսի մուսան, Մելպոմենան՝ ողբերգության մուսան, Թալիան կատակերգության մուսան: