Թեմա - Կոնֆլիկտների լուծման մոտեցումները ըստ ոլորտների

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 5600 դրամ

Առարկա - Կենսաբանություն

Էջեր - 28

Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Կոնֆլիկտներ
1.1. Կոնֆլիկտի առարկան և օբյեկտը
1.2. Կոնֆլիկտների տեսակները
Գլուխ 2. Քաղաքական կոնֆլիկտ
2.1. Կոնֆլիկտների լուծման մոտեցումը ըստ քաղաքական ոլորտի
2.2. Կոնֆլիկտների լուծան մեթոդները քաղաքական ոլորտում
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. Քաղաքագիտության ներածություն, Երևան, 1996,
2. Ա. Ենգոյան, Քաղաքական կոնֆլիկտ, Երևան, 2003,
3. Пугачев В.П., Соловев А.И., “Введение в политологию”, Москва, 2000г.,
4. Кудрявцев В.Н., Юридическая конфликтология, Российская академия наук, Москва, 1995 г.,
5. Анцупов А.Я., Шипилов А.И. Конфликтология: учебник для вузов. – М.: Эксмо, 2009. – 512с.,
6. Дмитраев А.В., “Конфликтология”, Минск, 2002г.,
7. Лебедева М.М., “Плитиеское урегулирование конфликтов”, Москва, 1997г.,
8. Бабосов Е.М., “Конфликтология”, Минск, 2002г.,

Հատված

Կոնֆլիկտը հակադարձ նպատակների, հայացքների, ձգտումների, միտումների, դրդապատճառների բախում է, որի հետևանքով անձն ապրում է հոգեկան աններդաշնակություն, պրոբլեմային վիճակ: Մարդն իր ողջ կյանքի ընթացքում չի կարող զերծ մնալ կոնֆլիկտներից: Քանի դեռ բախում է նրա զարկերակը, քանի դեռ կա զարգացում, փոփոխություն մշտապես կլինի նաև կոնֆլիկտ, բախում, հակասություն: Բախումներն, անկասկած, լավ բանի չեն հանգեցնում, խանգարում են ընդհանուր գործին, խոչընդոտում դրա իրականացման փոխհամաձայնեցված ջանքերը, խաթարում են մարդկային փոխհարաբերությունները, առաջացնում լարվածություն և ցնցումներ, որոնք բացասաբար են անդրադառնում մարդու առողջության, հոգեկան աշխարհի վրա: Ուստի շատ մարդիկ հիմնականում խուսափում և վախենում են բախումներից: Գոյություն ունեն կոնֆլիկտի դրսևորման տարբեր ձևեր: Սակայն կոնֆլիկտը չի կարող ունենալ միայն բացասական հետևանքներ:
Կոնֆլիկտի բացասական կողմերը՝
1. Սոցիալական մթնոլորտի վատթարացում, աշխատանքի արտադրողականության անկում, խմբի պառակտում, հեռացում,
2. Կողմերի միջև փոխըմբռնման բացակայություն և իրավիճակի ոչ համարժեք ընկալում,
3. Համագործակցության նվազում կոնֆլիկտի ընթացքում,
4. Հակամարտելու ոգին գերազանցում է տարաձայնությունները հաղթահարելու ցանկությանը,
5. Կոնֆլիկտի ընթացքում տեղի են ունենում նյութական, բարոյական, հոգեկան ծախսեր:
Կոնֆլիկտի դրական կողմերը՝
1. Կոնֆլիկտը թույլ չի տալիս, որ ձևավորված հարաբերությունները լճանան ու քարանան, այն մղում է փոփոխությունների ու զարգացման՝ միաժամանակ ուղի հարթելով նորամուծությունների համար,
2. Կոնֆլիկտի ընթացքում մարդիկ ավելի լավ են ճանաչում միմյանց,
3. Կոնֆլիկտը կարգավորում է սոցիալական խմբի կառուցվածքը, միավորում է համաղոհ խմբերին, առաջացնում է նոր կազմակերպություններ և խթանում է մարդկանց ակտիվությունը, վերանում է «հնազանդության սինդրոմը»
4. Նպաստում է անհատի զարգացմանը, պատասխանատվության զարգացմանն ու ինքնագնահատմանը,
5. Դուրս է բերում մարդու թաքնված հատկությունները, արժանիքները:
6. Երբեմն կոնֆլիկտը կարող է բարելավել նախկին վատ, լարված հարաբերությունները և դրանց նոր ընթացք տալ:

Պատվիրել այս աշխատանքը