Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 3000 դրամ
Առարկա - Կենսաբանություն
Էջեր - 15
1. ԴՆԹ-ի կառուցվածքը, ֆունկցիան
2. ԴՆԹ-ի ճառագայթման վնասվածքների տիպերը
3. Իոնացման ազդեցությունը բջիջների վրա
4. Իոնացնող ճառագայթման գենետիկական հետևանքները
5. Ուլտրամանուշակագույն ճառագայթման ազեցությունը ԴՆԹ-ի վրա
Ամփոփում
2. Գ. Հովհաննիսյան, Գենետիկական թունաբանության հիմունքներ, 2016թ.,
3. Албертс Б., Брей Д., Льюис Дж., Рэфф М., Робертс К., Уотсон Дж. Молекулярная биология клетки (в 3-х томах). – М.: Ижевск, 2013.
4. Кудряшов, Ю.Б Радиационная биофизика: сверхнизкочастотные элек¬тро¬магнитные излучения. Уч. для вузов. М.: Физматлит, 216 c., 2014.
5. Zakariya N. I., Kahn MTE. Benefits and Biological Effects of Ionizing Radiation. Sch. Acad. J. Biosci. 2014, 2(9): 583-591.
ԴՆԹ-ն հայտնաբերվել է 1869 թվականին Ֆրիդրիխ Միշերի կողմից։ Սկզբում նա այն անվանել է նուկլեին, բայց հետագայում, երբ բացահայտում է այդ նյութի թթվային հատկությունները, վերանվանում է՝ նուկլեինաթթու։ Նոր բացահայտված միացության կենսաբանական նշանակությունը դեռևս պարզ չէր, և այն պարզապես համարում էին օրգանիզմում ֆոսֆորի պահեստարան։ Ավելին, դեռ 20-րդ դարի սկզբում շատ կենսաբաններ համարում էին, որ ԴՆԹ-ն ոչ մի կապ չունի տեղեկատվության պահպանման և փոխանցման հետ։
Հետագայում ապացուցվեց, որ ոչ թե սպիտակուցներն են գենետիկական տեղեկատվությունը պահպանող մոլեկուլները, այլ ԴՆԹ-ն։ Այս փաստը ապացուցող առաջին փորձերը կատարեցին Էվերը, Կոլին Մաք-Լեոդը և Մաքլին Մաք-Կարտին 1944 թվականին։ Ամերիկացի գիտնականներ Ալֆրեդ Հերշիի և Մարտա Չեյզի փորձը՝ նշագրված իզոտոպներով, թույլ տվեց ապացուցել, որ վարակված բջիջներ է անցնում ֆագի միայն նուկլեինաթթուն, իսկ ֆագերի նոր սերունդներն ունենում են և՛ սպիտակուցներ, և՛ նուկլեինաթթուներ։
Մինչ 20-րդ դարի 50-ական թվականները ԴՆԹ-ի ճշգրիտ կառուցվածքը մնում էր անհայտ։ Չնայած արդեն քիչ թե շատ հայտնի էր, որ ԴՆԹ-ն կազմված է մի քանի շղթաներից, շղթաների թիվը և դասավորությունը ոչ ոք չգիտեր։
ԴՆԹ-ի կրկնակի պարույրի կառուցվածքն առաջարկեցին Ֆրենսիս Կրիկն ու Ջեյմ Ուոթսոնը 1953 թվականին՝ հիմնվելով Մորիս Ուիլկինսի և Ռոզալինդ Ֆրանկլինի ստացած ռենտգենոկառուցվածքային տվյալների, ինչպես նաև «Չարգաֆի օրենքի» վրա։ Ուոթսոնի և Կրիկի առաջարկված ԴՆԹ-ի մոդելը հետագայում ապացուցվեց, իսկ նրանց առաջարկը 1962 թվականին ստացավ Նոբելյան մրցանակ՝ ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում։ Նոբելյան մրցանակը ստացողների շարքում չկար Ռոզալինդ Ֆրանկլինը, քանի որ նա այդ ժամանակ մահացել էր քաղցկեղից (մրցանակը ետմահու չի շնորհվում)։