Թեմա - Պետության կառավարման ձևի հասկացությունը և տարրերը

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 2600 դրամ

Առարկա - Իրավաբանություն, իրավագիտություն

Էջեր - 13

Բովանդակություն
Ներածություն
Պետության կառավարման ձևի հասկացությունը և տարրերը
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. Խրոպանյուկ Վ. Ն., Պետության և իրավունքի տեսություն, Եր., 1997:
2. Ներսեսյանց Վ. Ս., Իրավունքի և պետության տեսություն, Երևան, «Նաիրի», 2001:
3. Սեդրակյան Ա. Ս., Համեմատական սահմանադրական իրավունք, Երևան, 2011:
4. Арановский К. В., Государственное право зарубежных стран, Учебное пособие, М.: 2000:
5. Теория Права и Государства, Учебник, Под. ред проф. В. В. Лазарева, М. Новый Юрист, 1997:

Հատված

Պետական կառավարման ձևը ցույց է տալիս գերագույն պետական իշխանության կազմակերպման եղանակները, նրա մարմինների ձևավորման կարգը, դրանց փոխգործողությունը միմյանց միջև և բնակչության հետ, բնակչության մասնակցության աստիճանը պետական մարմինների ձևավորմանը:
Գոյություն ունեն պետական կառավարման երկու հիմնական ձևեր` միապետություն և հանրապետություն: Միապետությունը` կառավարման այն ձևն է, որում բարձրագույն պետական իշխանությունը պատկանում է մեկ անձի` միապետին (թագավոր, կայսր, շահ և այլն): Նա գահը զբաղեցնում է ժառանգաբար և ցմահ, իրավաբանորեն պատասխանատու չէ բնակչության առջև:
Հանրապետությունը՝ պետական կառավարման ձև Է, որում բարձրագույն պետական իշխանությունը պատկանում Է որոշակի ժամկետով ժողովրդի կողմից ընտրված մարմիններին: Կառավարման հանրապետական ձևն առաջացել Է ստրկատիրական պետություններում: ժողովրդավարական Աթենական հանրապետությունում պետության մարմիններն ընտրվում Էին Աթենքի լիիրավ քաղաքացիների կողմից: Սակայն, ստրկատիրական պետություններում տարածված Էր արիստոկրատական հանրապետությունը, որտեղ պետական իշխանության բարձրագույն ընտրովի մարմինների կազմավորմանը և աշխատանքին մասնակցում Էր ռազմահողատեր ավագանին:
Այսպիսով, բոլոր պետությունները պայմանականորեն մարմնավորվել են կամ միապետական, կամ հանրապետական կառավարման ձևերում: Կառավարման երկու ձևերն էլ ապացուցել են իրենց կենսունակությունը, հարմարվողականությունը քաղաքական պատմության զանազան պայմաններին։Կառավարման հատուկ ձև է սոցիալիստական հանրապետությունը, որն առաջացավ մի շարք երկրներում` սոցիալիստական հեղափոխությունների հետևանքով։ Կառավարման ձևը գերագույն պետական իշխանության կազմակերպման և ձևավորման եղանակն է:

Պատվիրել այս աշխատանքը