Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 2200 դրամ
Առարկա - Իրավաբանություն, իրավագիտություն
Էջեր - 11
Մեղադրյալի ցուցմունքի հասկացությունը և նշանակությունը
Եզրակացություն
2. Գալստյան Ք., Մեղադրյալի՝ սուտ ցուցմունք տալու հնարավորությունը, ԵՊՀ ՈՒԳ գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2014, 1.4(14), էջ 97:
3. Խաչատրյան Դ., Ապացույցների թույլատրելիության վերաբերյալ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի հիմնական նախադեպային դիրքորոշումները, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի լրատու, Երևան (3), էջ 11:
4. ՀՀ սահմանադրության մեկնաբանություններ, ընդ. խմբ.` Գ. Հարությունյանի, Ա. Վաղարշյանի, Երևան, 2010, Էջ 257։
5. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական չափանիշների կիրառումը ՀՀ քրեական դատավարությունում, խմբ.՝ Ղազինյան Գ.Ս., Երևան, 2010, էջ 159։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի համաձայն՝ «1. Մեղադրյալի ցուցմունքները` մինչդատական վարույթում, ինչպես նաև դատարանում սույն օրենսգրքով սահմանված կարգով կատարված հարցաքննության ժամանակ գրավոր կամ բանավոր ձևով նրա հաղորդած տվյալներն են: 2. Մեղադրյալն իրավունք ունի ցուցմունքներ տալ իրեն առաջադրված մեղադրանքի առիթով, ինչպես նաև ապացույցների, գործի համար նշանակություն ունեցող իրեն հայտնի այլ հանգամանքների մասին»: Քննիչը պարտավոր է մեղադրյալին հարցաքննել նրան մեղադրանք առաջադրելուց հետո` անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, իսկ մեղադրյալի խուսափելու կամ նրան հետախուզում հայտարարելու դեպքում` նրան բերման ենթարկելուց 48 ժամվա ընթացքում: Մեղադրյալի հարցաքննությունը, բացի անհետաձգելի դեպքերից, կատարվում է ցերեկը: Մեղադրյալը հարցաքննվում է նախաքննության կատարման վայրում, իսկ անհրաժեշտության դեպքում` իր գտնվելու վայրում: Մեղադրյալը հարցաքննվում է գործով անցնող այլ անձանցից անջատ: Քննիչը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի մեղադրյալը չհաղորդակցվի գործով անցնող այլ անձանց հետ: Մեղադրյալն իրավունք ունի հարցաքննվել պաշտպանի մասնակցությամբ: Խուլ մեղադրյալի հարցաքննությունը կատարվում է ժեստերի լեզվի թարգմանչի մասնակցությամբ: Մեղադրյալը հարցաքննվում է առաջադրված մեղադրանքի էության, ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների վերաբերյալ: Հարցաքննությունն սկսելուց առաջ քննիչը մեղադրյալին բացատրում է ցուցմունքներ տալուց, հարցաքննությունը պաշտպանի մասնակցությամբ անցկացնելու կամ պաշտպանի մասնակցությունից հրաժարվելու (բացառությամբ պաշտպանի մասնակցության պարտադիր լինելու դեպքերի) նրա իրավունքները: Հարցաքննության սկզբում քննիչը պետք է պարզի, թե մեղադրյալն արդյոք իրեն մեղավոր ճանաչում է առաջադրված մեղադրանքում: Քննիչն առաջարկում է մեղադրյալին ցուցմունքներ տալ մեղադրանքի և բոլոր այն հանգամանքների վերաբերյալ, որոնք իր կարծիքով, կարող են նշանակություն ունենալ գործի համար: