Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 2200 դրամ
Առարկա - Իրավաբանություն, իրավագիտություն
Էջեր - 11
Խուզարկության հիմնախնդիրները մինչդատական վարույթում
Եզրակացություն
2. ՀՀ քրեական դատավարություն, դասագիրք բուհերի համար, ԵՊՀ հրատարակչություն, Երևան 2010, էջ 242:
3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանություններ, ընդհանուր խմբագրությամբ` Գ. Հարությունյանի, Ա. Վաղարշյանի, Եր.: , Իրավունքե, 2010:
4. Մարաբյան Ս., Անձի իրավունքների և օրինական շահերի ապահովման որոշ հարցեր բնակարանում խուզարկություն կատարելիս, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածու, Երևան, ԵՊՀ հրատարակ., 2016:
5. Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իրավական, տեսական և գործնական հիմքերը, ժամանակակից զարգացումներն ու կատարելագործման ուղիները, Վ. Ենգիբարյան, Մ. Հակոբյան, Խմբ.` Դ. Ավետիսյան, Եր., Ասողիկ, 2015:
6. Гапанович Н. М., Мартинович И. И., Основы взаимодействия следователя и органа дознания при расследовании преступлений, Минск, 1983;
7. Семенцов В. А., Следственные действия в досудебном производстве (общие положения теории и практики), Екатеринбург, 2006:
8. Смирнов А. В., Калиновский К. Б., Уголовный процесс, учебник, 3-е изд., переработанное и дополненное, М., 2007:
ՀՀ քր.դատ.օր.-ում բացակայում է քննչական գործողությունների ընդհանուր բնորոշումը, միայն քր. դատ. օր.-ի 6-րդ հոդ.-ի 6-րդ կետում բնորոշվել է, դատավարական գործողություններե հասկացությունը, սակայն բավականին ընդհանրական ձևով: Այսպես, այն բնորոշվում է որպես գործով վարույթի ընթացքում քր. դատ.օր.-ով նախատեսված գործողություններ: Մինչդեռ ոչ բոլոր դատավարական գործողություններն են քննչական գործողություններ, այլ միայն դրանց այն մասը, որոնք կրում են ճանաչողական բնույթ:
ՀՀ քր.դատ.օր.-ի դրույթների վերլուծությունից հետևում է, որ քննչական գործողությունները քրեական դատավարություն իրականացնող պետական մարմինների և պաշտոնատար անձանց (ամենից առաջ քննիչի) կողմից իրականացվող ճանաչողական բնույթի դատավարական գործողություններն են, որոնք ուղղված են հանցագործության հետքերը հայտնաբերելուն, քրեական գործով ապացույցներ հավաքելուն, ամրագրելուն և հետազոտելուն:
Օբյեկտիվորեն գոյություն ունեցող գործոնները և կապերը պայմանավորել են բոլոր քննչական գործողությունների բաշխումը հետևյալ հարաբերականորեն մեկուսի խմբերում, որոնք օրենսդրական ամրագրում են ստացել քրեադատավարական օրենքում՝ հարցաքննություն և առերեսում, զննում, արտաշիրմում և քննում, ճանաչման ներկայացնելը, խուզարկություն և առգրավում, գույքի վրա կալանք դնելը և այլն: Խուզարկության և առգրավման դիտարկման մեթոդի հետ մեկտեղ միավորում են հստակ արտահայտված ուղղվածությունը` վերցնելու քրեական գործի համար նշանակություն ունեցող տվյալները և այդ տվյալների կրիչները, պարզվող փաստերի մասին տեղեկություններին տիրապետելը, այդ թվում համատեղված ապացուցողական ինֆորմացիայի ստացման հնարավորության հետ` անկախ այն անձի կամքից, որի շահերը կարող են էապես շոշափվել նշված քննչական գործողությունների կատարմամբ: