Թեմա - Դատավճռի ձևը և բովանդակությունը

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 3600 դրամ

Առարկա - Իրավաբանություն, իրավագիտություն

Էջեր - 18

Բովանդակություն
Ներածություն
1. Դատավճռի բովանդակություն
2. Դատավճռի ձևը
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք. 1 հուլիսի 1998 (վերջին փոփոխ. և լրացումներով)
2. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարություն։ Հատուկ մաս։ Դասագիրք բուհերի համար։ 3-րդ հրատ., լրաց և փոփոխ. /խմբ.՝ Գ. Ս. Ղազինյան.- Եր.։ Եր. համալս. հրատ., 2010.- 624 էջ
3. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարություն. Ընդ. մաս. Դասագիրք բուհերի համար։ 4-րդ հրատ., լրաց և փոփոխ. /խմբ.՝ Գ. Ս. Ղազինյան.- Եր.։ Եր. համալս. հրատ., 2006
4. Դիլբանդյան Ս., Մելիքյան Ռ. Վճռաբեկությունը քրեական դատավարությունում // Պետություն և իրավունք, Երևան, 2003թ.
5. Научно-практический комментарий к УПК ПФ. Под общ. Ред. В.Ж. Лебедева и М. Божова, М., Спарк, 2002г
6. М.С. Строгович "Курс советского уголовного процесса", том 2-й, М., 1970г.

Հատված

Քրեական գործով կայացված դատավճիռը, թեև բաղկացած է առանձին կառուցվածքային մասերից, սակայն, որպես դատավարական ակտ, իրենից ներկայացնում է մեկ ամբողջություն: Վերջինիս կառուցվածքային մասերը դատավճռում համակարգված տեսք են ստանում:
Իրենց բովանդակությամբ միմյանցից տարբերվող դատավճռի կառուցվածքային մասերի միջև առկա է սերտ փոխկապվածություն և փոխհամաձայնեցվածություն: Ամեն հաջորդ մաս հանդիսանում է նախորդի տրամաբանական շարունակությունը:
Հաշվի առնելով այն հետևանքների կարևորությունը, որոնք վրա են հասնում դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու փաստով` անհրաժեշտ է, որպեսզի կայացված դատավճիռն ունենա այնպիսի կառուցվածք, որը հնարավորություն կտա ցանկացած պահի ամրագրել ու ստուգել դրա բովանդակության օրինականությունն ու հիմնավորվածությունը: հետևաբար, դատավճռի տեքստը պետք է լինի պարզ, հստակ, հասկանալի, հնարավորինս համոզիչ և սեղմ շարադրված, քանի որ այն հասցեագրված է ոչ միայն դատավարության մասնակիցներին, այլև ողջ հասարակությանը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատավճիռը բաղկացած է ներածական, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերից: Դատավճռի նման կառուցվածք է նախատեսված նաև Լատվիայի, Էստոնիայի և ՌԴ քրեական դատավարության օրենսգրքով:

Պատվիրել այս աշխատանքը