Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 4800 դրամ
Առարկա - Հոգեբանություն
Էջեր - 24
1.1 Մանկավարժական կոլեկտիվի առանձնահատկությունները
1.2 Մանկավարժական կոլեկտիվի վրա ազդող գործոները
1.3 Կոլեկտիվի զարգացման հնարավորությունները
Գլուխ 2. Մանկավարժական կոլեկտիվի սոցիալ-հոգեբանական բնութագիրը
2.1 Սոցիալ-հոգեբանական կլիմայի հասկացությունը և տարրերը
2.2 Մանկավարժական կոլեկտիվի սոցիալ-հոգեբանական կլիմայի ազդեցությունը կրթական գործընթացի կազմակերպման վրա
Մանկավարժական և հոգեբանական գրականության մեջ կոլեկտիվն հասկացվում է երկու իմաստով:
1. Կոլեկտիվ ասելով հասկացվում է խմբի զարգացման բարձր մակարդակը, հետապնդում են կարևոր մակարդակներ և շահեր:
2. Կոլեկտիվ ասելով հասկացվում է մարդկանց կազմակերպություն, խումբ:
Մանկավարժությունը կոլեկտիվը դիտում է որպես անձի վրա միջնորդավորված ազդեցության միջոց: Ըստ Վ. Ա. Լունաչարսկու «Դաստիարակության հիմնական նպատակը պետք է լինի անձի այնպիսի համակողմանի զարգացումը, որը կարող է ներդաշնակ ապրել ուրիշ մարդկանց հետ, որը կարող է համագործակցել ուրիշների հետ, որը կարող է կարեկցել ուրիշներին...: Մենք ցանկանում ենք դաստիարակել մարդուն, որը կզարող է լինել մեր ժամանակի կոլեկտիվիստը, ապրել հասարակական կյանքով ավելի շատ, քան անձնական հետաքրքրություններով»:
Ս. Տ. Շացկին գործնականորեն ապացուցել է, որ հնարավոր է կազմակերպել դպրոցական կոլեկտիվ, որը կարող է լինել երեխաների դաստիարակության լավագույն ձևը՝ միաժամանակ հեռանկար բացելով յուրաքանչյուր երեխայի անհատական զարգացման համար:
Կոլեկտիվի դերն ու նշանակությունը անձի համար լավագույնս ուսումնասիրվել է Մակարենկոյի կողմից, որը կոլեկտիվի ազդեցությունը քննարկել է սոցիալական, մանկավարժական և մեթոդական տեսանկյուններով: Ըստ Մակարենկոյի մանկական կոլեկտիվի անդակների դաստիարակության կարևոր գործոն է աշխատանքը: Նա գրում է, որ աշխատանքը դաստիարակչական գործում պետք է լինի հիմնական տարրերից մեկը: Նա գտնում էր, որ երեխայի մեջ աշխատասիրությունը ի վերուստ դրված երևույթ չէ, այլ զարգացվում է դաստիարակության միջոցով: Մակարենկոն կարևորել է կոլեկտիվի դերը անձի դաստիարակության և ձևավորման գործում: Իր մանկավարժական փորձի էությունը Մակարենկոն բնորոշել է`«որքան կարելի է մեծ պահանջկոտություն մարդու նկատմամբ և որքան կարելի է մեծ հարգանք նրա նկատմամբ» սկզբունքով: Մակարենկոն աշխատել է «մարդու մեջ մշակել լավագույնը», ձգտել է անհատի մեջ նախ և առաջ տեսնել դրական հատկություններ ու հակումներ: Մակարենկոն դաստիարակից պահանջել է գաղափարաբարոյական և մասնագիտական բարձր մակարդակ, անհրաժեշտ է համարել սաների համակարգված բարոյաքաղաքական լուսավորումը, կարևոր տեղ է հատկացրել ընտանեկան դաստիարակությանը: Նա շատ ավելի հեշտ էր համարում երեխային ճիշտ և նորմալ դաստիարակելը, քան նրան վերադաստիարակելը:
Կոլեկտիվում և նրանում գտնվող անձի զարգացման գործը միասնական են, փոխկապակցված: Կոլեկտիվում ընդգրված անդամների առանձին վերցրած ակտիվության, մտավոր և ֆիզիկական զարգացման մակարդակը, ընդունակությունները և հնարավորությունները պայմանավորում են կոլեկտիվի դաստիարակչական ուղղությունը և հնարավորությունը, ինչպես նաև դաստիարակչական ներգործությունը: Այս ամենը թույլ է տալիս ասելու, որ կոլեկտիվի դիալեկտիկան նրա ու իր մեջ ընդգրկված անհատի փոխմիասնությունն է և համատեղ գործունեությունը վերջնական արդյունքի հասնելու համար: