Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 2000 դրամ
Առարկա - Հոգեբանություն
Էջեր - 10
Պլուտչիկ-Կելերման-Կոնտե հարցարան
Եզրակացություն
2. Защитные механизмы личности: Методические рекомендации / Сост. проф. В. В. Деларю. Волгоград: 2004
3. Фрейд А. Психология "Я" и защитные механизмы. М.: Педагогика-Пресс, 1993.
4. Plutchik R., Kellermann H., Conte H. R. A structural theory of ego defences and emotions // Isard C. E. (ed.) Emotions in personality and psychopathology. N. Y.: Plenum, 1979.
5. http: //psycabi.net/testy/310-oprosnik-plutchika-kellermana-konte-metodika-indeks-zhiznennogo-stilya-life-style-index-lsi-test-dlya-diagnostiki-mekhanizmov-psikhologicheskoj-zashchity
Պաշտպանական մեխանիզմների հետևանքով անհրաժեշտաբար առաջանում է համապատասխան զգացում: Հակառակ դեպքում օրինաչափորեն առաջանում է հոգեբանական անպաշտպանության զգացում:
Յուրաքանչյուր անհատ օգտվում է տարբեր պաշտպանական մեխանիզմներից և տարբեր չափերով:
Պաշտպանական մեխանիզմները օգնում են մարդուն ոչ միայն չկորցնել իր նկատմամբ ունեցած ինքնագնահատականը այլև օգնում են հաղթահարելու կենսական դժվարությունները: Նրանք հուշում են պրոբլեմների հնարավոր լուծումները, օգնում են թաքնվել կամ փախչել տհաճություններից:
Պաշտպանական հոգեբանական մեխանիզմների էական կողմերից մեկը նրանց ադապտացիայի հնարավորությունն է:
Պաշտպանական մեխանիզմի բացասական ազդեցությունն այն է, որ նրանք նշանակալի չափով հերքում են իրականությունը: Քանի որ բացասումը վաղ թե ուշ բերում է դժվար հետևանքների, ուրեմն իրականության խեղաթյուրումը գրեթե միշտ պատժվում է: Հետևաբար պաշտպանական հոգեբանական մեխանիզմները կարել է գնահատել որպես ադապտիվ, և որպես դեզադապտիվ համակարգեր: Ադապտիվ, քանի որ անձին պաշտպանում են ցավերից և տագնապներից, դեզադապիվ, քանի որ խեղաթյուրում են օբյեկտիվ իրականության ընբռնումը:
Պլուտչիկ Կելերման Կոնտեի հարցարանը՝ Կյաքի ոճի ինդեքս, ստեղծվել է Պլուտչիկի կողմից Խ. Կելերմանի և Խ. Պ. Կոնտեի հետ համագործակցությամբ 1979 թ.: Տեստն օգտագործվում է հոգեբանական պաշտպանության տարբեր մեխանիզմների ախտորոշման համար: Հոգեբանական պաշտպանության մեխանիզմները մանկության տարիներին որոշակի հուզական ապրումների սահմանափակման հետևանք են: Բոլոր պաշտպանական մեխանիզմներն էլ իրենց էությամբ ճնշման հետևանք են, որը սկզբում ծնվում է վախի հաղթահարման համար:
Ենթադրվում է, որ գոյություն ունի 8 հիմնային պաշտպանություն, որոնք սերտորեն կապված են զգացմունքների հոգեկան զարգացման տեսության հիմքի հետ: Պաշտպանությունների գոյությունը թույլ է տալիս արմատապես չափել ներքին անհատական կոնֆլիկտը, այսինքն դեզադապտացված մարդիկ պետք է օգտագործեն պաշտպանությունը ավելի շատ, քան ադապտացվող մարդիկ: Պաշտպանական մեխանիզմները մինիմալի են հասցնում բացասական, տագնապային անհատական ապրումները: Այդ ապրումները հիմնականում կապված են ներքին կամ արտաքին կոնֆլիկտների հետ, տագնապայնության կամ անհարմարության վիճակում: Պաշտպանական մեխանիզմներն օգնում են մեզ պահպանել ինքնագնահատականի կայունությունը, սեփական անձի և աշխարհի մասին պատկերացումները: Նրանք կարող են նաև հանդես գալ որպես վահաններ՝ թույլ չտալով, որ մեր գիտակցականին շատ մոտենան ուժեղ ապրումներն ու հիասթափությունները, սպառնալիքները, որոնք մեզ բերում է կյանքը: Այն դեպքերում, երբ մենք չենք կարողանում գլուխ հանել վախերից և տագնապներից, պաշտպանական մեխանիզմները նվազեցնում են իրականությունը մեր հոգեբանական առողջության և հենց ինքներս մեր անհատականության պաշտպանության նպատակով: Պլուտչիկ-Կելերման-Կոնտե հարցարանը հոգեբանական պաշտպանության մեխանիզմների ախտորոշման տեստ է: