Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 4600 դրամ
Առարկա - Հոգեբանություն
Էջեր - 23
1.1.Ն/դ տարիքի երեխաների հոգեբանական ընդհանուր բնութագիրը
1.2.Ն/դ տարիքի երեխաների երևակայության առանձնահատկությունները
Գլուխ 2․
2․1 Նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում ագրեսիվ վարքի հոգեբանական առանձնահատկությունները
2․2 Ագրեսիվ վարքով երեխաների մոտ երևակայության առանձնահատկությունները
Նախադպրոցական տարիքում, ինչպես նշում է Լեոնտևը, դրվում են անձնավորության ձևավորման հիմքերը: Այս տարիքում է, որ տեղի են ունենում անձնավորության հիմնական մեխանիզմների և գոյացումների ձևավորումն ու զարգացումը: Զարգանում են միմյանց հետ սերտորեն կապված հուզական (էմոցիոնալ), դրդապատճառային (մոտիվացիոն) ոլորտները, ձևավորվում է ինքնագիտակցությունը: Հոգեկանի զարգացման յուրաքանչյուր փուլ բնութագրվում է որոշակի, այդ փուլում առաջատար գործունեությամբ:
Նախադպրոցական մանկավարժության մեջ առանձնացնում են երեխայի զարգացման երկու փուլ՝ վաղ տարիք՝ ծննդից մինչև երեք տարեկան, և նախադպրոցական տարիք՝ երեքից յոթ տարեկան։ Հենց այս տարիքային բաժանման հիման վրա էլ կատարվում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկական խմբերի տարիքային բաժանումը՝ մսուր և մանկապարտեզ, որոնք էլ իրենց հերթին բաժանվում են հետևյալ խմբերի՝
• 3 ամսեկանից մինչև 1 տարեկան՝ վաղ մանկական տարիքի առաջին խումբ,
• 1-2 տարեկան՝ վաղ մանկական տարիքի 2-րդ խումբ,
• 2-3 տարեկան՝ 1-ին կրտսեր,
• 3-4 տարեկան՝ 2-րդ կրտսեր,
• 4-5 տարեկան՝ միջին,
• 5-6 տարեկան՝ ավագ,
• 6-7 տարեկան՝ նախադպրոցական խումբ ։
Այս տարիքին, ընդհանուր առմամբ, բնորոշ է հանգիստ հուզականությունը, չնչին առիթներով ուժեղ, աֆեկտիվ բռնկումների բացակայությունը: Այս հարաբերական կայուն և հանգիստ հուզական ֆոնը պայմանավորված է երեխայի պատկերացումների դինամիկայով, որն առավել ազատ է ու հանգիստ: Վաղ տարիքում երեխայի հուզական կյանքի ընթացքը որոշվում էր կոնկրետ ընկալվող իրավիճակով (երեխան կարողանում էր ձեռք բերել իրեն հետաքրքրող խաղալիքը, թե` ոչ, կարողանում էր գլուխ հանել իրեն հետաքրքրող առարկաներից, թե` ոչ, մեծահասակը նրան օգնում էր, թե` ոչ): Իսկ ահա նախադպրոցական տարիքում պատկերացումների ձևավորումը հնարավորություն է տալիս երեխային կտրվել, շեղվել կոնկրետ անմիջական իրավիճակից, նրանում առաջանում է այդ իրավիճակի հետ չառընչվող ապրումներ և րոպեական դժվարություններն այդքան սուր չեն ընկալվում` կորցնելով իրենց սկզբնական նշանակությունը: