Թեմա - Հոգեդինամիկ մեթոդների դերը մանկան հոգեթերապիայում

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 3000 դրամ

Առարկա - Հոգեբանություն

Էջեր - 15

Բովանդակություն
Ներածություն
Հոգեդինամիկ մեթոդների դերը մանկան հոգեթերապիայում
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. Հոգեբանություն (դեմքեր, փաստեր)։ Ուսումնամեթոդական ձեռնարկ - Եր., 2010:
2. Колесникова Т. И., Психологический мир личности и его безопасность. – М., 2001.
3. Роджерс К. Р., Взгляд на психотерапию. Становление человека / пер. с англ. М. М. Исениной; общ. ред. и предисл. Е. И. Исениной. М.: 1994.
4. Фрейд З., Анализ конечный и бесконечный. // Московский психотерапевтический журнал. 1992, № 2, стр. 125-155
5. Фрейд З., Введение в психоанализ։ Лекции. – М.։ Наука, 1991.
6. Хьелл Л., Зиглер Д., Теории личности. — 3-е изд. — СПб.: Питер, 2006.

Հատված

Հոգեդինամիկ թերապիայի տեսամեթոդաբանական հիմքն են հանդիսանում Զիգմունդ Ֆրոյդի հայացքները և հոգևերլուծությունն ընդհանրապես։ Մանկական հոգեդինամիկ հոգեթերապիայի խնդիրներն են ենթագիտակցության բացահայտումը և ուսումնասիրությունը, սոցիալական և ներքին ուժերի հավասարակշռության պահպանումը; նպատակն է՝ ենթագիտակցական գործընթացների հասկացումն այցելուի կողմից և կարծրացած մտքերի ու վարքի վրա ազդելու հմտության յուրացումը։ Հոգևերլուծության մեթոդներն են՝, առօրեական գործողությունների, սխալների, երազների, դիմադրության վերլուծությունը, այցելուի տեղափոխման մեխանիզմի ուսումնասիրությունը և այլն:
Երազներ մեկնաբանության մեթոդը առաջ է քաշվել Ֆրոյդի կողմից: Ֆրոյդը քննադատում է երազների մեկնաբանության արդեն գոյություն ունեցող երկու հիմնական մեթոդները՝ սիմվոլիկ մեթոդը, որի միջոցով երազը վերլուծվում էր դրանում առկա ընդհանուր խորհրդանիշների վերլուծմամբ, և վերծանման մեթոդը, որը բացատրում էր երազի հնարավոր թաքուն իմաստները։ Զ. Ֆրոյդը համարում է, որ երազը կարող է մեկնաբանվել միայն, եթե հաշվի առնենք երազ տեսնողի անձը, նրա կյանքի պայմանները, միջավայրը, քանի որ. «Երազի մի տարրը հարուստի, ամուսնացածի, առևտրականի համար կարող է ունենալ մի իմաստ, իսկ աղքատի, չամուսնացածի և հռետորի համար՝ բոլորովին այլն»։
Աշխատելով հոգեախտաբանական խնդիրներով երեխաների հետ՝ Զ. Ֆրոյդը և Ժոզեֆ Բրեյերը նկատեցին, որ պացիենտների ախտանիշների նշանակության մեկնաբանությունը և այդ ախտանիշների հետզարգացումը համընկնում են, և այդպիսով շատ հաճախ պացիենտը մեկնաբանությունից հետո ուղղակի ազատվում է այդ ախտանիշից։ Նրանք նկատեցին նաև, որ պացիենտները իրենց ախտանիշների և դրանց հետ կապված զգացողությունների մասին խոսելիս հաճախ անդրադառնում են իրենց երազներին։ Այսինքն երազները մեծ հաշվով մտցվում էին այն հոգեբանական շղթայի մեջ, որով որ վերլուծությունն առաջ էր շարժվում։ Այս ամենի արդյունքում Ֆրոյդը հասկացավ, որ երազը կարելի է համարել ոչ այլ ինչ, քան հերթական ախտանիշը, որ անհրաժեշտ է մեկնաբանել։

Պատվիրել այս աշխատանքը