Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 2000 դրամ
Առարկա - Հոգեբանություն
Էջեր - 10
Կորուստի ապրումը ծերության տարիքում
Եզրակացություն
2. Ялом И. Экзистенциальная психотерапия. Перевод Драбкиной Т.С. М.: «Класс»; 1999.
3. Яцемирская Р.С., Беленькая И.Г. Социальная геронтология: Учеб. пособие для студ. высш. учеб. заведений. — М.: Гуманит. изд. центр ВЛАДОС, 1999.
4. Мэй Р. Смысл тревоги. Перевод Завалова М.И и Сибуриной А.Ю. М.: Независимая фирма, «Класс»; 2001.
5. Buttler R. Phisical and Psychological Problems of Aging. In Readings in Aging and Death. N. Y., Harper and Row, 1982.,
Թեման արդիական է բոլոր ժամանակներում, քանի որ բոլոր սերունդներն էլ իրենց կյանքի ընթացքում բախվում են կորուստների ու տագնապների հետ, ճաշակում են կորստի վախը: Չկա այնպիսի մի մարդ, ով չի անհանգստանում իր ապագայի, ծերության հետ կապված դժվարությունների և մահվան համար:
Իսկ ինչո՞ւ ենք ընտրել հատկապես ծերության տարիքը: Որովհետև ծերությունը յուրաքանչյուր մարդու կյանքի մայրամուտն է: և եթե մանկության տարիքում երեխաները վախի զգացողության ժամանակ դիմում են ծնողների օգնությանը, ապա ծերության տարիքում տարեց մարդը մեծ մասամբ հույսը դնում է ինքն իր վրա, հազվադեպ է դիմում ընտանիքի անդամների օգնությանը: Իսկ միայնակ տարեցներն ընդհանրապես զրկված են երևէ մեկի խնամքից ու հոգատարությունից: Նրանք ստիպված են իրենց վախերն ու տագնապներն ապրել միայնակ ծերության մեջ:
Ապրող մարդը ընդունակ է գիտակցել մահը և սպասել մահվանը: Մենք բոլորս էլ ի վերջո գիտակցում ենք, որ ամեն մի վայրկյանով ավելի ու ավելի ենք մոտենում մահվանը: Շատ գիտնականների կարծիքով մարդիկ հակված են ապրել մինչև 85 տարեկան և ավարտին հասցնել սկսածը և հանկարծակի, առանց հիվանդանալու մահանալ սրտի կաթվածից:
Հիվանդության ժամանակ տարեցները սկսում են մտածել, թե դեռ որքան ժամանակ ունեն ապրելու:
Մարդու կյանքում վախերը կարևոր դեր են կատարում. դրանք անհրաժեշտ են անհատի նորմալ գոյատևման համար: Դրանք անհատին պաշտպանում են վնասվածքներից ու մահվանից, առողջության, կյանքի և բարեկեցության համար իսկապես վտանգավոր իրավիճակներում հայտնվելուց:
Բայց վախերն ունեն նաև իրենց բացասական կողմերը: Հաճախ մարդը անհիմն վախ է զգում իրավիճակից, որը իրական վտանգ չի կրում:
Ծերության, մահվան վախը շատերին է բնորոշ: Դրա հիմնական պատճառը ծերության մասին բացասական գիտելիքների պաշարն է: