Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 2400 դրամ
Առարկա - Հոգեբանություն
Էջեր - 12
Ծնողների ամուսնալուծության խնդիրը և երեխայի սոցիալական դեֆորմացիան
Եզրակացություն
2. Հոգեբանություն, խմբ.` Ա. Կովալյով և ուրիշներ, Ե., 1970:
3. Մակիչյան Ս. Ա., «Մանկատան երեխայի հաղորդակցման դժվարությունների պատճառների հոգեբանական հիմքերը», «Հոգեբանությունը և կյանքը», Երևան, 2007, «Զանգակ–97», № 1–2:
4. Буянов М. И., Ребенок из неблагополучной семьи, М., 1988.
5. Психологиаигры Д. Б., М., 1978.
6. Элькони Прихожина А. М., Н. Н. Толстых, Детибезсемы, М. 1978.
Այն երեխաները, որոնք ամուսնալուծության պատճառով զարկված են նորմալ ու բարենպաստ ընտանիք ունենալուց , դանդաղ են զարգանում: Անգամ եթե երեխան ծնողներից մեկին կորցնում է վաղ տարիքում և չի հասցնում գիտակցել այդ կորուստը, դա դժվարություններ է առաջացնում ապագայում: Ստեղծվում է անբարենպաստ ընտանիք՝ սոցիալապես ախտահարված փոխհարաբերություններով : Մայրը բավարարում է երեխայի պահանջները: Այդ պատճառով նրա հեռանալն առաջացնում է ճգնաժամ շրջապատող աշխարհի հանդեպ: Էապես ոչ ճիշտ հիմքի վրա է դրվում երեխայի զարգացումը , նրա անձնային և հասարակական ուղղվածությունը , առաջանում են ոչ համարժեք և հիվանդագին հակումներ, կյանքին և շրջապատին ոչ համարժեք հարմարվելու հնարավորություններ: Այս դեպքում անձը ենթարկվում է աստիճանական դեֆորմացիայի, որն արտահայտվում է անձնային անբարենպաստ որակների ու հատկանիշների և դրանցով պայմանավորված սոցիալապես ոչ համարժեք վարքի դրսևորումներով:
Որոշ հոգեբաններ գտնում են, որ հոր բացակայությունն այդքան էլ խորը չի ազդում երեխայի վրա: Սակայն առանց նրա ներկայության, նրա հետ շփման, մոր ազդեցությունը զարգացման գործում ավելի է մեծանում, քանի որ երեխան չի տեսնում վարքի ուրիշ ձև: Նա զրկվում է տղամարդկային վարքի օրինակից, քանի որ հենց հայրն է երեխային տանում դեպի հասարակություն: Իսկ միայնակ մայրը` բեռնված տնտեսական խնդիրներով, ժամանակ չի ունենում զբաղվել ու երեխայով, նրա մոտ կորչում է հետաքրքրությունը, առաջանում է մոր և երեխայի օտարացում: Հաղորդակցական դժվարություններ ունեցող երեխաները շփման մեջ նյարդային են , ձգտում են հասնելու ուշադրության և միաժամանակ այն չեն ընդունում , ընկնում են ագրեսիվ վիճակի մեջ կամ հուսահատվում են , չեն կարողանում լինել ուշադիր : Այս ամենը հանգեցնում է նրան , որ երեխա ները շրջապատին միայն բացասաբար և թշնամանքով են վերաբերվում : Կրտսեր դպրոցականներին բնորոշ է նաև բարձր անձնային լարվածություն և հուզական ցածր զգացում : Անկախ երեխայի հաղորդակցական դժվարություններից՝ նրա կենսական պահանջներն իրականացնում են մեծահասակները : Այդ երեխա ների մոտ առաջանում են յուրահատուկ հարաբերություններ միմյանց հետ : Սիրո , ջերմության և ծնողական խնամքի բացակայության հետևանքով մ իակողմանի ծնողազուրկ երեխաները կարող են դաժան վերաբեր վել իրենց հասակակիցներին , նեղացնել իրենցից փոքրերին : Մարդկանցից օտա րացումը, որ առաջ է բերում հաղորդակցական դժվարություններ, միջանձնային շփման խնդիրներ, նրանք համարում են նորմալ , այստեղից էլ նրանց հասարակական կանոնների խախտման «իրավունքը »: Դպրոցում նրանք նեգատիվ և ագրեսիվ վերաբերմունք են ունենում հասակակից ների հանդեպ , որոնք ապրում են լիարժեք ընտա նիքում : Այս ամենը պատճառ է դառնում նաև նման ընտանիքներում մեծացող երեխաների հաղորդակցական խնդիրների առաջացման: