Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 3400 դրամ
Առարկա - Հայոց լեզու
Էջեր - 17
1.2 Հայերենի ուղղագրության ուսուցման ձևերն ու մեթոդները
Ա. Ձայնավորների ուղղագրությունը
Բ. Բաղաձայնների ուղղագրությունը
Ժամանակակից հայերենի ուղղագրությունն ունի երեք սկզբունք՝ հնչյունական, ավանդական և ձևաբանական, որոշ լեզվաբաններ այս սկզբունքներին հավելում են ևս երկուսը՝ ստուգաբանական սկզբունքը և իմաստային գործոնը:
Ըստ հնչյունական սկզբունքի՝ բառերը գրվում են ուղղախոսական արտասանությանը համապատասխան, և ուղղագրություն այդ դեպքում հիմնվում է բառի հնչույթային վերլուծության և գրաբանության կանոնների վրա: Ժամանակակից հայերենի տառագրությունը հնչյունական է. հիմնականում ինչպես արտասանվում են բառերը, այնպես էլ գրվում են, ինչպես՝ դաշտ, բժիշկ, պատյան, գրիչ, գիրք և այլն: Սակայն պետք է նշել, որ հնչյունական սկզբունքով գրվող բազմաթիվ բառերի մեջ առկա են գրության հնարավոր տարբերակներ: Խոսքը վերաբերում է հատկապես այն բառերին, որոնց մեջ հնչույթներն իրենց դիրքային հատկանիշներով նման են գրության ավանդական տարբերակներին:
Հայերենում ձևաբանական սկզբունքի կիրառման հետևանքով գրության և արտասանության անհամապատասխանությունը վերաբերում է միայն բաղաձայններին, երբ նրանց փոխազդեցական հնչյունափոխությունը գրի մեջ չի արտահայտվում, օրինակ՝ վազ/ս/ք, որպես/զ/զի, կող/խ/ք, մեղ/խ/ք, -ան նախածանցը բ, պ, փ բաղաձայններից առաջ և այլն:
Ձևաբանական սկզբունքի կիրառման հետևանքով կարող են խախտվել գրաբանության կանոնները: Այսպես՝ ըստ հայերենի գրաբանության կանոնների՝ է, օ հնչույթները բառամիջում գրվում են ե, ո, տառերով, իսկ ը–ն չի գրվում, սակայն ձևաբանական սկզբունքի համաձայն՝ ձևույթները բառաբարդման ժամանակ պետք է պահպանեն իրենց գրաձևը, հետևաբար է, օ, ը տառերը բառամիջում և բառավերջում գրվում են, երբ առանձին արմատի սկզբնատառ են: