Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 1000 դրամ
Առարկա - Հայոց լեզու
Էջեր - 5
Թվականական կազմությունների ոճական և գործառական կիրառությունները
Եզրակացություն
2. Մկրտչյան Ռ., Ժամանակակից հայերենի ձևաբանական ոճագիտություն, Երևան, 1992:
3. Եզեկյան Լ., Ոճագիտություն, Երևան, էջ 2007:
Թվականն արտահայտում է քանակ, քանակային հատկանիշ և, ի տարբերություն քանակ արտահայտող այլ բառերի (ածական, մակբայ, դերանուն), նշում է քանակայնության սահմանային գաղափար ՝ իմաստ, թվարկման աճող կամ նվազող աստիճանականության որոշակի միավոր, համեմատել` շատ, քիչ, բազում, բոլոր, բազմիցս, կրկին, այսքան, որերորդ և մեկ, երկու, տասը, երկրորդ, երրորդ, երկուական, երեքական ։ Նախապես թվականը դիտարկվում էր անուն խոսքի մասի մեջ՝ չտարորոշված, ապա համարվեց անվան քանակ արտահայտող տարբերակ, այժմ այն ճանաչվում է իբրև ինքնուրույն խոսքի մաս, թեև ոմանք թվականները բաշխում են հարաբերակից խոսքի մասերի: Թվականը հայ քերականագիտության մեջ երկար ժամանակ առանձին խոսքի մաս չի համարվել. ըստ խոսքի մասերի որոշման շարահյուսական հիմունքի՝ թվականը համարվել է ածականի մի տեսակ, որը «բուն ածականների նման գործածվում է գոյականների հետ որպես որոշիչ և ածականից տարբերվում է միայն իր ընդհանուր իմաստով. եթե ածականը ցույց է տալիս առարկայի որակային հատկանիշ, ապա թվականը ցույց է տալիս առարկայի քանակային հատկանիշ (հմմտ. գեղեցիկ աղջիկ և երկու աղջիկ): Սակայն բառերի խոսքիմասային կարգերը որոշելիս կարևոր նշանակություն ունի նրանց բառային ընդհանուր իմաստի հաշվառումը: Եվ ելնելով հենց դրանից էլ, ինչպես նաև ձևաբանական, շարահյուսական ու առանձնապես բառակազմական որոշ առանձնահատկություններից ՝ թվականը հայ քերականության վերջին շրջանում առանձնացվում է որպես առանձին խոսքի մաս»: