Թեմա - Դերբայական դարձված, կետադրությունը

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 2200 դրամ

Առարկա - Հայոց լեզու

Էջեր - 11

Բովանդակություն
Ներածություն
Դերբայական դարձված, կետադրությունը
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. Եզեկյան Լ., Հայոց լեզու, Երևան, 2007:
2. Հովսեփյան Ռ., Երկեր, Երևան, 1987:
3. Մկրտչյան Ռ., Ժամանակակից հայերենի ձևաբանական ոճագիտություն, Երևան, 1992:
4. Պապոյան Ա., Բադիկյան Խ., Ժամանակակից հայոց լեզու, Շարահյուսություն, Երևան, 2003:

Հատված

Դերբայական դարձվածը նախադասության մեջ կարող է հանդես գալ նախադասության բոլոր անդամների պաշտոններով՝ բացի ստորոգյալից, որը բնական է, քանի որ ստորոգյալի պաշտոն կատարելու համար անհրաժեշտ ստորոգման գործառույթը դերբայը չի կարող կատարել: Ամբողջ դերբայական դարձվածը, որքան էլ ընդարձակ լինի, կարող է կատարել նախադասության միայն մեկ անդամի պաշտոն, քանի որ նրա՝ նախադասության ինչ անդամ լինելը որոշվում է դերբայի դերով, ապա պարզ է, որ դարձվածի մյուս անդամները՝ կողմնակի, թե ոչ կողմնակի, առանձին կշիռ ունենալ չեն կարող: Սակայն դերբայական դարձվածի անդամների կողմնակի լինել – չլինելու հարցը հիմնականում կապված է մի այլ հանգամանքի հետ: Նախադասության մեջ դերբայը ինչ պաշտոն էլ կատարելիս լինի, ըստ իր խոսքիմասային էության՝ կարող է ունենալ բայական անդամի լրացումեր՝ խնդիրներ ու պարագաներ, ինչպես նաև ենթակա: Այդպիսի լրացումներ սովորաբար ունենում է միայն ստորոգյալը: և քանի որ նախադասության բուն գործողությունն արտահայտվում է միայն ստորոգյալով, հետևաբար նախադասության բուն ենթական, խնդիրներն ու պարագաները առնչվում են ստորոգյալին, իսկ նախադասության համար ոչ հիմնական, երկրորդական գործողություն արտահայտող դերբայի ենթական, խնդիրներն ու պարագաները կողմնակի են: Դիտարկենք օրինակներ.
1. «Թե ինչ նմանություն էր տեսել Գարեն, պարզ չէր, բայց Հարությունը կարծես այդ համեմատությանն էր սպասում. խաղաձողն առաջ պարզած՝ նա սկսեց վազվզել սրահում, հենց ընթացքից խթահարելով իր իսկ նկարած պլակատները, ցուցատախտակները, դիմանկարները»: (441)
2. «Նա վազեց դեպի արվեստանոցի դուռը, երևի թուղթ, մատիտ բերելու, բայց տեղ չհասած՝ ետ դարձավ, խմեց իր բաժին օղին»: (440)
3. «Դարբնոցում կուտակված տղամարդկանց ու օղու հոտերը Թութիկին հանկարծ հիշեցրին իր սեռը, և նա գործընկերության կապերը շտապ –շտապ քանդելով, հավաքեց փեշերն ու դուրս թռավ փողոց, մի շնչով հասավ սեփական դռանը, որի առջև, անցորդների ոտքերի տակ տրորվելով, դեռ լրիվ չէր ջնջվել ֆինբաժնի Գևորգի գծած քառակուսին» (440):
4. «Նույնիսկ մարդիկ են գիշերվա մեջ նուրբ խոսում. թեն բղավում, չեն ճչում, շշնջում են, և այդ շշուկով ասված անպարկեշտ բառերն անգամ ականջ են խուտուտում…» (412):
5. «Սկզբում, կենդանական մի զգայունությամբ, նա բակի ընդարձակվելը նկատեց, հետո արդեն՝ կանեփի թփի պակասը ավելների, արևածաղիկների, եգիպտացորենների շարքում և ջրջնքած հողի խազերի արանքում շաղված հատիկների հետքը բռնած, մտքով ահասավ սանդուղք, մտքով ելավ կտուր, տեսավ թմբիրի մեջ կոլոլված, կեսքուն, կեսարթուն որդուն» (412):

Պատվիրել այս աշխատանքը