Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 2000 դրամ
Առարկա - Հայոց լեզու
Էջեր - 10
«Նախադասություն» բնորոշ հատկանիշներն ու սահմանումը
Եզրակացություն
2.	Աբրահամյան Ս., Ժամանակակից հայերենի շարահյուսության մի քանի հարցեր, Երևան, 1962: 
3.	Ասատրյան Մ., Ժամանակակից հայոց լեզու (շարահյուսություն), Երևան, 1987: 
4.	Աղայան Էդ., Լեզվաբանության ներածություն, Երևան, 1967: 
5.	Գյուլբուդաղյան Ս., Ժամանակակից հայերենի շարահյուսություն, Երևան, 1988: 
6.	Եզեկյան Լ., Հայոց լեզվի ոճագիտություն, Երևան, 2007: 
Նախադասությունը խոսքի, հաղորդակցման այնպիսի միավոր է, որ արտահայտում է ոչ միայն խոսողի մտքերը, մտածողությունը, այլև նրա հույզերն ու զգացմունքները, տրամադրությունն ու կամքը: Այս առումով նախադասությունը բացի հաղորդակցումից ունի նաև խոսքի եղանակավորման գործառույթ: Համապատասխան հնչերանգի օգնությամբ խոսողը կարող է ներկայացնել իրողությունը, փաստը, դեպքը, կամ էլ արտահայտել իր վերաբերմունքը կատարվող գործողության նկատմամբ: Ըստ որում՝	 խոսքի եղանակավորումը կատարվում է ոչ միայն հնչերանգի միջոցով, այլև բայի խոնարհման եղանակներով, առանձին երանգավորում ունեցող բառերի, ձայնարկությունների, եղանակավորող բառերի միջոցով: Ըստ խոսքի եղանակավորման և հնչերանգային տարբերակների՝ հայերենում առանձնանում են չորս կարգի նախադասություններ՝ պատմողական, հարցական, հրամայական և բացականչական: 
Յուրաքանչյուր նախադասության մեջ առկա է խոսողի վերաբերմունքը իրականության նկատմամբ, այսինքն, թե խոսողը ինչ վերաբերմունք ունի իր հաղորդած նյութի նկատմամբ: Մի դեպքում խոսողի նպատակն է լինում սովորական դատողություն անել կյանքի որևէ բնագավառի, իրողության կամ երևույթի վերաբերյալ` ժխտելով կամ հաստատելով այն: Մի այլ դեպքում խոսողը այդ իրողությունների ու երևույթների վերաբերյալ թեական վերաբերմունք է ունենում և հարցում է արտահայտում դեպքերի ու երևույթների մասին, մի երրորդ դեպքում նա իր հուզարտահայտչական վերաբերմունքն է արտահայտում ինչ-որ բանի վերաբերյալ կամ էլ իր մտքերն է արտահայտում որոշ հորդորով, հրամանով ու կարգադրությամբ և այլն: և այս ամենը խոսողը կատարում է իր ձայնի, տոնայնության ելևէջների ու առոգանության միջոցով, որն էլ կոչվում է հնչերանգ: 
Նախադասության հատկանիշներից է հնչերանգը: Այն նախադասության ձևավորման միջոցներից մեկն է, հաղորդակցային երևույթ, որի միջոցով բառերը, բառակապակցությունը, ձևավորվում, ավարտուն տեսք են ստանում ու դառնում հաղորդակցության նվազագույն միավոր` նախադասություն: Հնչերանգի միջոցով ձայնը մերթ բարձրանում է, մերթ իջնում, ի վերջո դառնում ավարտուն: Հնչերանգի դերը առավել բացառիկ է անդեմ նախադասություններում: Հնչերանգային ավարտվածության շնորհիվ են ձեւավորվում ոչ միայն պարզ, այլև բարդ նախադասությունները: Հնչերանգով նաև ասածը հաստատում են, ժխտում, տալիս հրաման, պատմում կամ բացականչում: