Թեմա - Ողբի ժանրը միջնադարյան գրականության մեջ

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 2000 դրամ

Առարկա - Հայ գրականություն

Էջեր - 10

Բովանդակություն
Ներածություն
Ողբի ժանրը միջնադարյան գրականության մեջ
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. Աբեղյան Մ., Հայոց հին գրականության պատմություն, հ. 2, Երևան, 1946:
2. Հայ միջնադարյան գրականություն. համառոտ պատմություն, Երևան, 1986:
3. Խաչատրյան Պ., Հայ միջնադարյան պատմական ողբեր (ԺԴ-ԺԵ դարեր), հ. 2, Երևան, 1969:
4. Խաչատրյան Պ., «Ներսես Շնորհալին և նրա, Ողբ Եդեսիոն», Երևան, 1973:
5. Հակոբյան Գ., Ներսես Շնորհալի, Երևան, 1964:
6. Հայ միջնադարյան գրականություն, Երևան, 1986:
7. Մադոյան Ա., Հայ միջնադարյան պատմական ողբեր, Երևան, 1969:

Հատված

Զարգացման շատ հետաքրքիր ուղի է անցել ողբի ժանրը, որին, ըստ երևույթին, հեթանոսական շրջանում բնորոշ է եղել հուսահատական եզրահանգումը: Նշված հանգամանքի դեմ պայքարել է քրիստոնեական գաղափարախոսությունը, բայց քրիստոնեական եկեղեցին չէր կարող և չկարողացավ միանգամից լիովին հաղթահարել հուսահատական երանգները. վաղքրիստոնեական շրջանի հայ բանաստեղծները դեռևս տուրք էին տալիս դրան (Կոմիտաս Կաթողիկոս, Դավթակ Քերթող և ուրիշներ): Հասկանալի է, որ նոր գաղափարախոսությունը աստի¬ճանաբարարմատավորվեց մշակույթի մեջ: և երբ բանաստեղծներն սկսեցին որոնել դժբախտությունների պատճառները` հետևելով Երեմիային, հանգեցին մարդկանց մեղքերը մատնանշելուն, փրկության հույսերը կապեցին Աստծու գթասրտության հետ: Ակնկալվող հույսը սկսեց իմաստ ստանալ և կապվել իրական ծրագրերի, ստեղծագործական գործընթացի հետ:
Սովորաբար առանձնացվում են ողբի հետևյալ տեսակները. անձնական-քնարական, դամբանական, տարերային աղետների առթիվ գրված ողբեր և այլն, որոնցից իբրև առաջատար տեսակ առանձնացվում են պատմական ողբերը, որոնք «կամ ժողովրդի անցած ճանապարհի ամենալարված շրջանի ընդհանուր բնութագիրն են, կամ էլ առանձին անցքերի արտացոլումն են»: Ինչպես նկատում ենք, ողբերի տեսակները առանձնացվում են` ըստ իրենց բնույթի, ստեղծման հանգամանքների և այլն:
Ինչպես նշվեց, Շնորհալուց առաջ ողբեր են գրել թե՛ մեր պատմագիրները (Մովսես Խորենացի, Արիստակես Լաստիվերցի), թե՛ բանաստեղծները (Դավթակ Քերթող, Գրիգոր Նարեկացի և ուրիշներ): Բանաստեղծական այս ժանրը միջնադարյան գրականության մեջ ուշագրավ է նրանով, որ իբրև նյութ վերցնում է հասարակական կամ անձնական ողբերգության դրություններն ու դեպքերը: Հասարակական-ազգային բնույթ են կրում Խորենացու և Լաստիվերցու ողբերը: Սակայն գերազանցապես անհատական բնույթ ունեն Նարեկացու և Դավթակի ողբերը:
Խորենացին իր «Հայոց պատմությունը» եզրափակում է «Ողբով»` գրված Արշակունյաց թագավորության և հայ պետականության անկման առիթով: Հայրենասեր պատմագիրը բանաստեղծին բնորոշ քնարականությամբ դառնապես ողբում է իր երկրի քաղաքական դրությունը` խորապես ապրելով այն:
Խորենացու «Ողբն» այն ամուր հիմքն է, որի հիման վրա դարեր հետո շատ պատմագիրներ ու բանաստեղծներ կառուցել ու հորինել են իրենց ողբերը, զարգացրել ու հարստացրել գրական այս ժանրը: Պակաս հուզիչ ու քնարական չէ Լաստիվերցու «Ողբը»: Խորենացու «Ողբում» հասարակական ու քնարական մոտիվների կողքին աչքի է ընկնում նաև ճարտասանական տարրը, բայց Լաստիվերցու մոտ զգացմունքներն ավելի խորն են ու հորդաբուխ, առանց ճարտասանական ձևերի:

Պատվիրել այս աշխատանքը