Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 1800 դրամ
Առարկա - Հայ գրականություն
Էջեր - 9
Մխիթար Գոշի Սոսին և բամբակենին (վերլուծություն)
Եզրակացություն
2. Ջրբաշյան Էդ., Գրականության տեսություն, Երևան, 1972:
3. Шишкин А. Ф., Из истории этических учений, М., 1959.
4. Разин А. В., Этика։ Учебник для вузов, М., 2006:
5. http: //paulkuehn.hubpages.com/hub/Teaching-Moral-Values-in-School-A-Necessary-Part-ofthe-Curriculum
Առակը` իբրև գեղարվեստական խոսքի հատուկ տեսակ, փոքրածավալ պատմողական ստեղծագործություն է, որն աչքի է ընկնում սեղմ սյուժեով, ունի այլաբանական և խրատաբանական մասեր` իր բանաձևով: Նախապես ծագել և զարգացել է ժողովրդական բանահյուսության մեջ, իսկ այնուհետև անցել գրականությանը: «Փոքր ծավալի մեջ առակագիրը պետք է ներկայացնի դեպքերի ընթացքը, հասցնելով որոշակի լուծման: Այլաբանական կերպարները և դեպքերը կազմում են առակի էպիկական հիմքը»:
Առակի հերոսները մարդիկ են, կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ, լուսատուներ և այլն, որոնք անձնավորված են: Նրանց փոխհա-րաբերություններն այլաբանորեն ներկայացնում են մարդկային կյանքի զանազան երգիծական իրավիճակներ: Առակներում խրախուսվում են լավը, բարին, և, ընդհա-կառակը, ծաղրվում ու դատապարտվում են վատը, չարը, տգեղն ու անմարդկայինը:
Այսպիսով` էթիկական արժեքները ներկայացնում են մարդու ոչ թե ինքն իր նկատմամբ պահանջները, այլ մարդու նկատմամբ հասարակության պահանջները, ոչ թե մարդն է որոշում, թե ինքն ինչպես պետք է վերաբերվի մյուսներին, այլ հասարակությունն է սահմանում, թե ինչպես պետք է մարդը վերաբերվի մեկ այլ մարդու, ոչ թե առանձին անհատն է գնահատում իր վարքը դրական կամ բացասական, այլ հասարակությունը: Հասարակությունը կարող է արարքը բարոյապես դրական ընդունել, չնայած այն այդպիսին չէ անհատի համար, և հասարակությունը կարող է համարել, որ արարքը անարժան է բարոյական տեսակետից, չնայած այն լիովին խրախուսվում է անհատական տեսակետից:
Դիտարկենք Մ. Գոշի «Սոսին և բամբակենին» առակի վերլուծությունը՝ առանձնացնելով բարոյական այն արժեքները, որոնք քարոզվում են:
Առակում պատմվում է, թե ինչպես է սոսին բարկանում, երբ լսում է, որ երկրագործները բամբակենուն ծառ են կոչում: Ինչպե՞ս կարելի է սոսին էլ ծառ կոչել, բամբակենին էլ այն դեպքում, երբ սոսին բարձր էր, բամբակենին` ցածր: Առանց երկմտելու` բամբաենին տալիս է նրա պատասխանը: Թեև սոսին բարձր է ու հաստ, սակայն չի օգտագործվում, կիրառվում ո՛չ շինարարության համար, ո՛չ էլ որպես վառելիք: Մարդիկ նստում են նրա շվաքում ու բամբասում: Իսկ բամբակը մարդկանց համար օգտակար է. խնամելու, քաղելու, գործելու դեպքում բամբակը ոչխարների բրդի, վուշի, շերամի մետաքսի նման դառնում եմ հագուստ: Խոզակաղինից բացի` սոսին այլ բան չի տալիս: Լսելով ճշմարտությունը` պարծենկոտ սոսին լռում է: Ասել է թե` արտաքին տեսքն ու հասակը արժեք չեն ապահովում, եթե չունեն օգտակարություն, պիտանի լինելու հատկանիշ: