Թեմա - Մեծերը Սայաթ-Նովայի քնարերգության մասին

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 2000 դրամ

Առարկա - Հայ գրականություն

Էջեր - 10

Բովանդակություն
Ներածություն
Մեծերը Սայաթ-Նովայի քնարերգության մասին
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. Բախչինյան Հ., Սայաթ-Նովա, Կյանքը և գործը, Երևան, 1988:
2. Բախչինյան Հ., Սայաթ-Նովայի հայերեն խաղերի տեսակները և տաղաչափությունը, «Լրաբեր», Երևան, 1976, N6:
3. Թումանյան Հ., Երկերի լիակատար ժողովածու (այսուհետև՝ ԵԼԺ), հ. 8, Երևան, 1999:
4. Մելիքսեթ-Բեկ Լ., Վրաց աղբյուրները Սայաթ-Նովայի մասին, «Պատմաբանասիրական հանդես», 1963, № 3:
5. Մելիքսեթ – Բեկ Լ., Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. Դ, Երևան, 1955:
6. Մելիքսեթ – Բեկ Լ., Հայ գրողները և Վրաստանը, Երևան, 1964:
7. Սայաթ – Նովա, Հայերեն խաղեր (կազմ. և առաջաբանի հեղ. Հ. Բախչինյան), Երևան, 1984:

Հատված

Սայաթ-Նովայից պահպանվել են մոտ 70 հայերեն, 120 թուրքերեն և շուրջ 30 վրացերեն երգեր (խաղեր): Դեռևս արքունիքում նա կազմել է իր երգերի հիմնական ժողովածուն՝ դավթարը, որտեղ ամփոփված է դրանց մեծ մասը:
Սայաթ-Նովան հավերժական մի սիրահար է, նրա երգերն էլ հավերժ երիտասարդ են ու կյանքով լեցուն: «Զգում է, որ էրվում, վերջանում է ինքը, բայց մնում է արի ու բարի, անչար ու անաչառ, վեհ ու վսեմ, որպես աշխաչքի ու մարդու մեծ բարեկամը, հաստատուն սիրով դեպի էն «զալումը», որ իրեն կրակ տվեց ու մնաց անտարբեր, և՜ դեպի նրանց, որոնք հազար ու մի տեսակ իրեն վշտացրին կյանքում: Զայրացավ, բայց երբեք չչարացավ, ցավեց, բայց երբեք չանիծեց», - գրում է Հ. Թումանյանը:
Սայաթ-Նովան հայ և վրաց աշուղական բանաստեղծության մեջ մեծ հեղաշրջում է կատարել մասնավորապես լեզվի առումով, ըստ էության՝ նրանով է սկսվում մայրենի լեզվով խաղը հայ և վրաց իրականության մեջ։ Սայաթ-Նովան նաև առաջինն է, որ հորինել ու երգել է վրացական խաղեր՝ օգտագործելով պարսկական բանաստեղծության ձևերը, այս նորարարության համար հրավիրվել է պալատ և կարգվել Կախեթի վրաց թագավոր Հերակլ II-ի սազանդար։ Շուրջ տասը տարի բանաստեղծը շփվել է պալատական միջավայրի հետ՝ հաճախակի Թիֆլիսից անցնելով Թելավ։ Նա երգել, ուրախացրել է մարդկանց, փառաբանել արդարությունն ու ազնվությունը, դատապարտել կեղծիքն ու քծնանքը, ստորությունն ու նենգությունը, հասարակական ու բարոյական արատները՝ մշտապես բարձր պահելով իր արժանապատվությունը: «Սայաթ-Նովան չմարող աստղ է: Նա, իրոք, բացառիկ է գրական բոլոր մեծությունների մեջ», - գրում է Վիկտոր Համբարձումյանը:
Հայ քնարերգության մեջ հենց Սայաթ-Նովայի ստեղծագործությունն է, որ ոչ միայն հայ, այլև համաշխարհային սիրերգության գանձերից է` սիրված ու հոգեհարազատ ամենքին: Ռուս ականավոր գրող, հրապարակախոս ու թարգմանիչ Վալերի Բրյուսովը Սայաթ-Նովային «Արևելքի Պետրարկա» էր անվանում: «Սայաթ-Նովան իր կյանքով լցրեց 18-րդ դարը», - համոզված է ռուս նշանավոր գրողը:

Պատվիրել այս աշխատանքը