Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 1000 դրամ
Առարկա - Հայ գրականություն
Էջեր - 5
Մաթևոսյան «Աշնան արև» վիպակը
Եզրակացություն
2. Մաթևոսյան Հ., Ես ես եմ, Երևան, 2005:
3. Вульф Т., Жажда творчества, Москва, 1989:
4. http: //hrantmatevossian.org/hy
Հայ նշանավոր գրող, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանը ծնվել է 1935թ. փետրվարի 12-ին Լոռիում` Ալավերդու շրջանի Ահնիձոր գյուղում։ Սովորել է գյուղի դպրոցում: Բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Ավելի ուշ Մոսկվայում ավարտել է բարձրագույն սցենարական դասընթացներ։ Սովորելուն զուգընթաց աշխատել է տպարաններում և խմբագրություններում։ Գրական գործունեությունն սկսել է 60-ական թվականներից։
Առաջին տպագիր գործը «Ահնիձոր» ակնարկն էր, որը մեծ աղմուկ է բարձրացրել։ Ոմանց ակնարկի տպագրության համար նույնիսկ պատժել են: Այդ ակնարկում Մաթևոսյանը նկարագրում էր ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակը։ 1960-ական թվականները գրական վեճերի և որոնումների տարիներ էին։ Դրանք առանձնապես արդյունավետ եղան արձակում: Մաթևոսյանը գրում էր համեմատաբար քիչ, բայց նրա վիպակներն ու պատմվածքները հասարակական լայն արձագանք էին գտնում ոչ միայն Հայաստանում, այլև նախկին Խորհրդային Միության այլ հանրապետություններում: