Թեմա - Ղազարոս Աղայանի «Արություն և Մանվել» վեպի գաղափարական և գեղագիտական հարցադրումները

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 3000 դրամ

Առարկա - Հայ գրականություն

Էջեր - 15

Բովանդակություն
Ներածություն
Ղազարոս Աղայանի «Արություն և Մանվել» վեպի գաղափարական և գեղագիտական հարցադրումները
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. Աղայան Ղ., Երկերի ժողովածու 4 հատորով, հ.1- 4, Երևան, 1962-1963:
2. Աղայան Ղ., Իմ կյանքի գլխավոր դեպքերը, Թիֆլիս, 1893:
3. Աղայանը ժամանակակիցների հուշերում, Երևան, 1967:
4. Գրական ժանրեր: Պատմական զարգացումը և ժամանակակից վիճակը, Երևան, 1973:
5. Դանիելյան Կ., Հայ գյուղագրությունը 19-րդ դարում, Երևան, 1973Հայ մանկավարժներ (XIX դար), կազմ., խմբ.` Ա. Շավարշյան, Երևան, 1958:
6. Հայ նոր գրականության պատմություն, հ. 3, Երևան, 1964

Հատված

Ղազարոս Աղայանի գրական գործունեությունը հաստատորեն սկսվում է XIX դարի 60-ական թվականներին՝ ռուս և հայ հեղափոխական-դեմոկրատական գաղափարական մթնոլորտում, սկսվում է վիպական մի ստեղծագործությամբ (,Արություն և Մանվելե, 1866), որը հայ նոր գրականության սկզբնավորման և ձևավորման շրջանի նշանակալի երկերից մեկն է։ Ղազարոս Աղայանն իր ստեղծագործությամբ շարունակել է Աբովյանի գրական ավանդույթները, նորություն բերել գեղարվեստական արձակի ու մանկական գրականության ասպարեզներում: Աղայանը հայտնի է եղել նաև որպես մանկավարժ, հրապարակախոս, լեզվաբան: Ա. Տերտերյանը Աղայանին բնորոշում է իբրև «քաջության տիպար»…Գրականության մեջ նրա քաջությունն արտահայտվել է ժողովրդական հերոսության պաշտամունքով, իսկ մանկավարժության մեջ` աշխատանքի բարձր արտադրողականության պաշտպանությամբ, որ այդ գիտությունը դարձնում է իսկական գիտությունե:
Ղազարոս Աղայանը բազմաժանր գրող է: Հեղինակ է պատմվածքների, վեպերի, հեքիաթների, հուշերի, առակի, դյուցազներգական պոեմի, հրապարակախոսական-քննադատական հոդվածների: Նրա բոլոր գործերին բնորոշ է ուսուցողականությունը: Առաջին աչքի ընկնող ստեղծագործությունը,Արություն և Մանվելե վեպն է, որի առաջին մասը լույս է տեսել 1867 թվականին: Աղայանի լավագույն արձակ երկը «Երկու քույր» վեպն է, որը գրվել է Ալեքսանդրապոլում ու լույս է տեսել 1872 թվականին: Հեղինակն այն համարել է իր առաջին ամբողջական գործը. Իմ առաջին նկարչական ամբողջությամբ գրած վեպը «Երկու քույրն» է: «Արություն և Մանվելն» այդ ամբողջությունը չունի և կարող չէ ունենալ, որովհետև դա մի պատկեր չէ, այլ թանգարան պատկերների:
Աղայանի գեղարվեստական արձակի ուշագրավ նմուշներից է «Սերը արտաքսված» ստեղծագործությունը (1889), որտեղ դեմոկրատիզմի դիրքերից տվել է իրականության ռեալիստական պատկերը։ Մշակել է «Քյորօղլի» վիպերգությունից երեք դրվագ։ Մարդու հարաբերությունների մասին Աղայանի իդեալն ավելի ամբողջականորեն արտահայտված է «Տորք Անգեղ» պոեմում (1888), որի ատաղձը Մ. Խորենացու «Հայոց պատմության» մեջ եղած առասպելն է Անգեղյան Տորքի մասին։

Պատվիրել այս աշխատանքը