Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 2600 դրամ
Առարկա - Հայ գրականություն
Էջեր - 13
Հեթանոսական շարժման արտացոլումը վարուժանի պոեզիայում
Եզրակացություն
2. Գաբրիելյան Վ., Դանիել Վարուժան, Երևան, 1978:
3. Գասպարյան Դ., Հայ գրականություն, գիրք չորրորդ, Երևան, 2010:
4. Թամրազյան Հ., Հայ քնարերգուներ, գիրք Ա, Երևան, 1996:
5. Ռշտունի Ռ., Հեթանոս հոսանքը և Դանիել Վարուժանի պոեզիան, «Պատմաբանասիրական հանդես», 1982, № 3:
6. Սարինյան Ս., Դանիել Վարուժան, «Պատմաբանասիրական հանդես», Երևան, 1974, N 3:
7. Վարուժան Դ., Երկեր, Երևան, 1984:
Դարասկզբի արևմտահայ գրականության, այսպես կոչված, «արվեստագետ սերնդի» ականավոր բանաստեղծներից մեկը Դանիել Վարուժանն է, որի ստեղծագործության մեջ առավել ցայտուն արտահայտություն է գտել պոեզիայի նոր ուղղության գեղարվեստական հարստությունը:
20գրդ դարի արևմտահայ բանաստեղծ Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի փառաբանության տարերքը: Վարուժանի կյանքը թեպետ և ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա: Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ՝ պահպանելով, սակայն, իր ստեղծագործության ազգային ոճն ու դրոշմը:Այդ մասին խոստովանել է նաև ինքը՝ բանաստեղծը: Խոսելով նաև Վերածնության շրջանի իտալական և ֆլամանդական արվեստից կրած ազդեցության մասին՝ Վարուժանն ընդգծել է, որ իր վրձինը թաթախել է միայն հայրենի հողի «որդան կարմիրի» և «ծովածուփ արյան» մեջ: