Թեմա - Գրական կերպարների համեմատական վերլուծության կարողության ձևավորումը առակի ուսումնասիրման գործընթացում

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 5400 դրամ

Առարկա - Հայ գրականություն

Էջեր - 27

Բովանդակություն
Գլուխ առաջին. Առակի տեղն ու դերը տարրական դասարանների մայրենիի դասընթացում
1.1 Առակի ժանրային առանձնահատկությունները
1.2 Առակի ուսումնասիրության գործընթացը մայրենիի տարրական դասընթացում

Հատված

Առակը ժողովրդական բանահյուսության գրական տեսակներից է և առկա է գրեթե բոլոր ժողովուրդների բանավոր, ինչպես և գրավոր ստեղծագործության մեջ: Սկզբնական շրջանում առակը կենդանական հեքիաթի տարատեսակներից մեկն էր, միայն ավելի սեղմ սյուժեով և այլաբանական նշանակությամբ:
Առակը ձևավորվել է ժողովրդական բանահյուսության մեջ: Անտիկ շրջանում և միջնադարում առակները արձակ ստեղ¬ծագործություններ էին, սակայն հետագայում սկսեցին հիմնականում գրվել չափածո: Անտիկ Հունաստանում հայտնի է առակագիր Եզոպոսը, որի առակները շայն ճանաչում են ստացել և ունեն դաստիարակչական մեծ նշանակություն: Առակի վարպետներ են նաև Ֆեդրոսը, Իվան Կռիլովը, հայ հեղի¬նակ¬ներից`Մխիթար Գոշն ու Վարդան Այգեկցին: Նոր ժամանակներում առակներ են գրել Խ. Աբովյանը, Խնկո-Ապերը, Հ. Շիրազը և ուրիշներ:
Առակը` իբրև գեղարվեստական խոսքի հատուկ տեսակ, փոքրածավալ պատ¬մողական ստեղծագործություն է, որն աչքի է ընկնում սեղմ սյուժեով, ունի այլաբանական և խրատաբանական մասեր` իր բանաձևով: «Այլաբանական կերպարները և դեպքերը կազմում են առակի էպիկական հիմքը»:
Առակը ոչ միայն գրական-գեղարվեստական ժանր է, այլև ժողովրդական բարոյախոսություն և մարդկանց բարոյակրթական մտածողություն: Այն յուրահատուկ ստեղծագործություն է` համառոտ բովանդակությամբ և կյանքի այլաբանական արտացոլման արվեստի իր յուրօրինակ միջոցներով: Ինչպես էլ որ հանդես է եկել առակը` գրավոր կամ բանավոր, բանաստեղծության կամ արձակի ձևով, միևնույն է, ունեցել է իր ազդեցությունը մարդկային գիտակցության ու վարքի, բարքերի ու սովորույթների վրա:
Առակը բաղկացած է երկու մասից` բուն պատմություն և տրամաբանական, բարոյախոսական մաս, որոնց մեջտեղում կա կամ գիտակցվում է, առակս զինչ կցուցանեե բանաձևը` որպես կառուցվածքային առանձին մաս: Սյուժեն դեպքերի, իրողությունների սեղմ շարադրանքն է, իսկ բարոյախոսությունը` առակի վերջում արտահայտված եզրակացությունը: Առակի բարոյախոսությամբ հեղինակը սովորաբար դրսևորում է իր հստակ վերաբերմունքը նկարագրածի հանդեպ:

Պատվիրել այս աշխատանքը