Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 2800 դրամ
Առարկա - Դիվանագիտություն
Էջեր - 14
Եկատերինա 2-րդի արևելյան քաղաքականությունը և հայ-ռուսական հարաբերությունները
Եզրակացություն
2. Գրիգորյան Զ. Տ., «Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին և նրա պատմական նշանակությունը», Եր., 1978
3. Թելունց Մ. Մ. «Հայ - ազգային ազատագրական շարժումը 18 – րդ դարի երկրորդ կեսին և իրավա-քաղաքական միտքը», Եր., 1995
4. Լալայան Ե., Բորչալուի գավառ, Թիֆլիս, 1982
5. Հայոց պատմություն, հ. IV. Նորագույն ժամանակաշրջան, գիրք առաջին (1918-1945 թթ.), Երևան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, "Զանգակ-97" հրատարակչություն, 2010, 800 էջ + 24 ներդիր:
6. Հայ ժողովրդի պատմություն, Հ 4. ԳԱ հրատ. Եր., 1972
7. Հայոց պատմություն. Ժամկոչյան Հ.Գ. և ուրիշ. -Հայ ժողովրդի պատմություն. սկզբից մինչև XVIII դարի վերջը,ԵՊՀ, Երևան 1975
8. Պողոսյան Ս. Պ. Հայ ժողովրդի պատմություն հատոր 2-րդ,19-րդ դար, Եր., 2008
9. Սիմոնյան Հրաչիկ, Հայոց պատմություն Երևան 2005
18-րդ դարի վերջին քառորդում աշխարհում տեղի էին ունենում մի շարք կարևոր պատմաքաղաքական դարակազմիկ իրադարձություններ: Անդրկովկասյան խանությունների վրա պարսկական կենտորանական իշխանության հսկողությունը խիստ թուլացել էր: Այդ խանությունները համարյա ինքնավար իշխանությւոնների կերպարանք էին ստացել:
Նույն դարի 80-ական թթ. Անդրկովկասին լուրջ վտանգ էր սպառնում նաև Թուրքիան: Ռուսաստանն իր հերթին նույնպես ուղիներ էր որոնում Անդրկովկասը գրավելու համար:
Քյուչուկ-Կայնարջիի հաշտության պայմանագիրը, որ կնքվեց Ռուսաստանի և թուրքիայի միջև 1774թ., զգալիորեն ամրապնդեց Ռուսաստանի դիրքերը Սև ծովի շրջաններում: թուրքիան ընդունեց Ղրիմի անկախությունը և այդ թերակղզու միացումը Ռուսաստանին դարձավ օրակարգի հարց: ռուսական կառավարության առջև խնդիր էր ծագել գերիշխանույւոն ձեռք բերել նաև Կասպից ծովի շրջաններում և Հնդկական առևտուրը Իրանի և Կասպից ծովի վրայով շուռ տալ դեպի Ռուսաստան: Այս նպատակով 18-րդ դարի 80-ական թթ. Սկզբին Ռուսաստանում եռանդուն կերպով պատրաստվում էին պարսկական արշավանքին: Որոշված էր գրավել Անդրկովկասը և այնտեղ ստեղծել Ռուսաստանից կախման մեջ գտնվող վրացական և հայկական պետություններ, որոնք ամուր հենակետ էին հանդիսանալու Ռուսաստանի համար թուրքիայի դե մղվելիք պատերազմների ժամանակ, ինչպես նաև մեծացնելու էին Ռուսաստանի ազդեցությունը Հյուսիսային Կովկասում:
Ռուսական իշխանության հաստատումը Արևելյան Հայաստանի վրա առաջադիմական կարևոր իրադարձություն կիներ նրա բնակիչների կյանքում: Պարզից հետամնաց, բարբարոս իշխանությանը հաջորդելու էր քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքի անհամեմատ ավելի բարձր զարգացման մակարդակ ունեցող երկրի տիրապետությունը: Այդ բանը ոչ միայն կփրկեր նրանց կորստից, այլև հնարավորություն կստեղծեր զարգանալու և առաջադիմելու: Ռուսական իշխանությունների նվաճողական ծրագրերը համընկնում էին օտար լծից հայերի ազատագրման բուռն ձգտումներին և այդ պատճառով նրանք ուրախությամբ և մեծ հույսերով էին սպասում ռուսական արշավանքին: