Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 3400 դրամ
Առարկա - Դիվանագիտություն
Էջեր - 17
Ավստրիայի զավթումը և Մյուխենյան գործարք
Եզրակացություն
2. Винцер О. «Германская история в новое и новейшее время», т. II, М., 1970
3. Волков Ф.Д. “Англо-советские отношения”, М., 1956
4. Гильберг –Внешняя политика Японии /сентябрь 1939, декабрь 1941/, М., 1959
5. «Документы внешней политики СССР», т. II, М., 1957-1970
6. Документы и материалы на кануне II мировой войны, из архива МИД Германии, т. I, III, М., 1948
7. «Истирия внешней политики СССР», т. под ред Пономарева Б.Н., Громыко А.А. и Хвостова В.М., М., 1966
1930-ական թթ. կեսերին ակնհայտ դարձավ երկու հակադիր խմբավորումների ձևավորումը: Դրա հիմքը դրեց 1936թ. հոկտեմբերին ֆաշիստական երկու պետությունների միջև` Գերմանիայի և Իտալիայի միջև կնքված պայմանագիրը, որը ստացավ «Բեռլին-Հռոմ առանցք» հորջորջումը /այստեղից էլ` Գերնաիայի, Իտալիայի, և նրանց դաշնակիցների «առանցքի երկրներ» անվանումը/:
30-ական թթ. կեսերին ձևավորվեց ագրեսիվ, ֆաշիստական տերությունների բլոկը, որն իր սուր ծայրով ուղղված էր ամենից առաջ ԽՍՀՄ-ի և ամբողջ աշխարհի հեղափոխության դեմ: Արևմտյան տերություններն իրենց խաբում էին այն հույսերով, թե այդ նպատակներով էլ ագրեսորներն իրոք կսահմանափակվեն, թե նրանց գործողությունները վտանգավոր չեն ԱՄՆ-ի, Անգլիայի և Ֆրանսիայի շահերի հետ: Մոտ ապագան ցրեց նրանց այդ մոլորությունները:
Գերմանիայի և Ճապոնիայի միջև 1936թ. նոյեմբերի 25-ին Բեռլինում ստորագրվեց Հակակոմինտերնական պակտը: Դրա գլխավոր նպատակն էր համատեղ պայքարը Կոմունսիտական ինտերնացիոնալի և միջազգային կոմունիստական շարժման դեմ: Հակակոմինտերնական պակտին 1937թ. միացավ Իտալիան, իսկ հետագայում նաև Հունգարիան, Իսպանիան, Բուլղարիան, Ֆինլանդիան, Ռումինիան, Սլովակիան, Խորվաթիան և այլ երկրներ:
1939թ. մոտերքին իրադրությունը միջազգային թատերաբեմում ծայրահեղ չափով սրվեց. նացիստական պետությունները չմիջամտելու քաղաքականության քողի տակ ֆրանկոյական խռովարարներին օգնեցին ոչնչացնելու Իսպանական հանրապետությունը: 1939թ. մարտի 14-ին հիտլերյան Գերմանիան օկուպացրեց Չեխոսլովակիան: Ֆրանսիայի կառավարությունը, ինչպես և Անգլիայի ու ԱՄՆ-ի կառավարությունները սահմանափակվեցին բողոքով:
Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի միջև ձևավորվեց ռազմական դաշինք: 1939թ. մայիսի 22-ին ստորագրված գերմանա-իտալական համաձայնագրով կողմերը պարտավորվում էին չկնքել մյուս կողմի դեմ ուղղված ոչ մի պայմանագիր և միմյանց օգնություն ցույց տալ երրորդ պետության դեմ պատերազմի դեպքում:
1940 թ. գերմանա-իտալական դաշինքին միացավ Ճապոնիան, որով ավարտվեց ագրեսիվ պետությունների ռազմաքաղաքական եռյակ դաշինքի ձևավորումը: 1940թ. սեպտեմբերի 27-ին Կոնոսի կառավարությունը Տոկիոյում ստորագրեց «եռյակ պակտ» հիտլերյան Գերմանիայի և ֆաշիստական Իտալիայի հետ, որի մեջ ճանաչվում էր «Ճապոնիայի ղեկավարությունը արևեկաասիական մեծ տարածություններում նոր կարգ ստեղծելու գործում»: Միևնույն ժամանակ Ճապոնիան նույնպիսի «իրավունքներ» էր ճանաչում Գերմանիայի և Իտալիայի համար Եվրոպայում: