Թեմա - Շուկայի հատվածավորումը և նպատակային հատվածի ընտրությունը Պռոշյանի կոնյակի գործարան ՍՊԸ-ի օրինակով

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 6900 դրամ

Առարկա - Ծառայությունների ոլորտի բիզնեսի կազմակերպում

Էջեր - 23

Բովանդակություն
Գլուխ 1. «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի նպատակային հատվածի ընտրությունը և դիրքավորումը ՀՀ ալկոհոլային խմիչքների շուկայում
1.1 ՀՀ ալկոհոլային խմիչքների շուկայի հատվածավորման վրա ազդող գործոնների գնահատումը
1.2 «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի նպատակային հատվածի ընտրությունը ալկոհոլային խմիչքների շուկայում
1.3 «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի ապրանքների դիրքավորումը և առաջմղումը ՀՀ ալկոհոլային խմիչքների շուկայում

Հատված

Ալկոհոլային խմիչքների շուկայի հատվածավորումը հիմնված է չափանիշների հինգ խմբերի վրա, որոնք գործում են հիերարխիայի սկզբունքով: Արտաքին չափանիշներից անցնելով ներքին չափանիշներին, այդ խմբերն ունեն հետևյալ տեսքը.
 Աշխարհագրական դիրքը,
 Արտադրանքի գինը,
 Գնորդի եկամտի մեծությունը,
 Իրավիճակային գործոններ,
 Գնորդի անձնային որակները:
Այս հիերարխիկ կառուցվածքով դեպի ներս շարժվելուն զուգընթաց ուսումնասիրությունների հասանելիությունը և հատվածավորման չափանիշների կայունությունը փոփոխվում են: ՀՀ ալկոհոլային խմիչքների շուկայի հատվածավորումը հիմնականում իրականացվում է արտաքին մակարդակներից, քանի որ այստեղ տվյալներն ավելի հասանելի են, իսկ որոշումներն ավելի հստակ:
Նախ ալկոհոլային շուկայի հատվածավորումը կատարվում է ըստ սպառողի նախասիրությունների: ՀՀ-ում արտադրվում և լայն սպառում ունեն ալկոհոլային գրեթե բոլոր խմիչքները՝ կոնյակը, գարեջուրը, օղին, գինին, սակայն այս շարքում կոնյակն առանձնահատուկ տեղ ունի, որովհետև, ինչպես խաղողը, այնպես էլ կոնյակը համարվում են Հայաստանի խորհրդանիշերից մեկը: Բոլոր ժամանակներում Հայաստանը հայտնի է եղել իր կոնյակով, և հայկական կոնյակը շատ երկրներում շարունակում է մնալ մեր երկրի այցեքարտը: Նշենք, որ 2008թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամը հանգեցրեց ոգելից խմիչքների շուկայի փոփոխությունների, քանի որ կոնյակ արտադրողները գինին դիտարկեցին որպես այդ շուկայում մնալու պահեստային տարբերակ: Ճգնաժամի պատճառով Հայաստանի արտադրողների մոտ արձանագրվեց կոնյակի շուկայի 70-80%-ի կորուստ, և գինու շուկայի 65-70% աճ: Պատճառն այն է, որ կոնյակ արտադրողները ձեռք են բերել գինու արտադրության ժամանակակից սարքավորումներ և վերջին մի քանի տարիների ընթացքում կարողանում են ստանալ համեմատաբար ավելի բարձր որակի գինի:

Պատվիրել այս աշխատանքը