Թեմա - Հայաստանը դեպի տեղեկատվական հասարակություն

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 1800 դրամ

Առարկա - Ծառայությունների ոլորտի բիզնեսի կազմակերպում

Էջեր - 9

Բովանդակություն
Ներածություն
Հայաստանը դեպի տեղեկատվական հասարակություն
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. Հ.Քոչարյան, “Տեղեկատվական համակարգի զարգացման հիմնախնդիրները ազգային անվտանգության համատեքստում”, Նորավանք գիտակրթական հիմնադրամ, Եր., 2003
2. Հայաստանի ՏՀՏ գլխավոր ռազմավարության շրջանակներում ծրագրերի կարգավիճակի գնահատում, Երևան,2002
3. Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիր 2012 – 2017 թթ. http://www.gov.am/files/docs/970.pdf

Հատված

Տեղեկատվայնացումը հասարակության զարգացման բնականոն օրինաչափություն է, նրա առաջընթացի անհրաժեշտ պայման: Դա ոչ միայն նոր տեղեկատվական տեխնոլոգիաների մշակում և ներդնում է, այլև տեղեկատվական միջոցների և տեխնոլոգիաների ստեղծման, զարգացման և զանգվածային կիրառման գործընթաց, որով ապահովվում է յուրաքանչյուր քաղաքացու աշխատանքի և կյանքի պայմանների բարելավման համար անհրաժեշտ և բավարար տեղեկացվածության պատշաճ մակարդակ: Այլ կերպ ասած, տեղեկատվայնացումը տեղեկատվական ռեսուրսների կազմավորման և օգտագործման հիման վրա քաղաքացիների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և հասարակական միավորումների տեղեկատվական պահանջների բավարարման և իրավունքների իրացման համար օպտիմալ պայմանների ստեղծման սոցիալ–տնտեսական և գիտատեխնիկական կազմակերպչական գործընթաց է:
Տեղեկատվական հասարակությունը ենթադրում է հասարակության լայն խավերի ներգրավում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման մեջ: Տեղեկատվական հասարակություն գաղափարը բնութագրում է հասարակության տեսակ, որտեղ տեղեկատվության և գիտելիքի ստեղծումը, օգտագործումը ու մշակումը հանդիսանում են կարևոր տնտեսական, քաղաքական և մշակութային գործոններ։ Տեղեկատվական հասարակության ձևավորումը համայնքներում (տեղական տեղեկատվական հասարակություն) բարդ գործընթաց է, որը պետք է ընթանա տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հասանելիության ապահովման, հասարակության համար համապատասխան տեղեկատվական ռեսուրսների և առցանց ծառայությունների ստեղծման, ՏԻՄ-քաղաքացի էլեկտրոնային եղանակով փոխգործակցության ապահովման, քաղաքացիների կրթական մակարդակի բարձրացման և տարբեր այլ համալիր ծրագրերի իրականացման շնորհիվ:

Պատվիրել այս աշխատանքը