Թեմա - Երկրագնդի լանդշաֆտային թաղանթ

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 3600 դրամ

Առարկա - Բնապահպանություն, էկոլոգիա, բնօգտագործում

Էջեր - 18

Բովանդակություն
Ներածություն
Երկրագնդի լանդշաֆտային թաղանթ
Վերջաբան

Գրականության ցանկ
1. Հ. Կ. Գաբրիելյան, Երկրագնդի լանդշաֆտային թաղանթը, Ե., 2000
2. Арманд Д. Л., Наука о ландшафте, М., 1975
3. Кильков Ф. Н., Ландшафтная география и вопросы практики., М., 1966

Հատված

«Լանդշաֆտ» հասկացությունը աշխարհագրական գրականության մեջ առավել գործածվող տերմին է: Լանդշաֆտի մասին ուսմունքի մշակման ուղղությամբ մեծ գործ է կատարված և այդ բնագավառում առանձնապես մեծ ծառայություններ ունեն Վ.Վ. Դոկուչաևը. Լ. Ս. Բերգը, Ա. Ն. Կրասնովը. Գ. Ն. Վիսոցկին. Լ. Ս. Գրիգորևը. Բ.Բ. Պոլինովը. Ս. Վ. Կալեսնիկը. Ն Ա Սոլնցևը. Ա. Գ. Իսաչենկոն, Ֆ. Ն. Միլկովը, Ն. Ա. Գվոզդեցկին և ուրիշները:
Ժամանակակից ֆիզիկական աշխարհագրության մեջ լանդշաֆտի բովանդակության և ծավալի վերաբերյալ գոյություն ունեն երկու տարբեր տեսակետներ. առաջինը, որպես Երկրի մակերևույթի որոշակի տարածք զբաղեցնող սահմանափակ տեղամաս, երկրորդ, որպես ֆիզիկսաշխարհագրական համալիրների տիպաբանական ընդհանրացված հասկացություն, այն է, որպես տարբեր կարգի բնատարածքային համալիրների հոմանիշ, առանց կոնկրետ տարածքի հետ կապելը (տայգա, տունդրա, անապատ և այլն):
Այս տեսակետներից մենք համամիտ ենք առաջինի հետ. այսինքն լանդշաֆտը կոնկրետ տարածք, կամ ընդունված է ասել տարածքային ինքնուրույն միավոր ընդունելու տեսակետի հետ: Լանդշաֆտի վերաբերյալ նման պատկերացումները առաջ են քաշվել Լ.Ս. Բերգի (1913) և հետագա զարգացումն են ստացել Ս. Վ. Կալեսնիկի. Ն.Ա. Սոլնցևի և Ա.Գ Իսաչենկոյի կողմից: Ըստ Ն. Ա. Սոլնցևի «Լանդշաֆտ» հասկացության տակ պետք է հասկանալ ծագմամբ (գենետիկորեն) միասեռ այնպիսի բնատարածքային համալիրը, որն ունի միատեսակ երկրաբանական հիմք, միատիպ ռելյեֆ, միատեսակ կլիմա և կազմված է միայն տվյալ լանդշաֆտին բնորոշ դինամիկորեն զուգակցված և տարածության մեջ օրինաչափորեն կրկնվող հիմնական և երկրորդային բնատեղամասերից (Ն Ս. Սոլնցև, 1962):

Պատվիրել այս աշխատանքը