Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 3400 դրամ
Առարկա - Բնագիտություն, ֆիզ., քիմ., մաթ., քաղ. պաշտպ., բուսաբ.
Էջեր - 17
Գլուխ 1. Մաթեմատիկայի դասի առանձնահատկությունները
1.1 Մաթեմատիկայի դասի կառուցվածքը
1.2 Մաթեմատիկական ուսուցման դիդակտիկական սկզբունքները տարրական դպրոցում
Եզրակացություն
Մաթեմատիկան ունի առանձնահատուկ դեր մարդկության զարգացման ու ժամանակակից քաղաքակրթության ձևավորման գործում: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, տարածության և ժամանակի լավ ըմբռնումը, բնության մեջ գոյություն ունեցող բազում օրինաչափությունների հայտնաբերումն ու ներդրումը ցայտուն կերպով ընդգծում են մաթեմատիկայի գիտական ու մշակութային արժեքը: Մաթեմատիկան նպաստում է մարդու մտավոր կարողությունների զարգացմանը:
Հանրակրթական դպրոցում մաթեմատիկայի ուսուցման հիմնական նպատակներն ուղղված են սովորողների մտավոր կարողության, դեդուկցիոն և ինդուկցիոն մտահանգումներ անելու, տեսակետներ հիմնավորելու, երևույթները և փաստերը վերլուծելու ունակության զարգացմանը, մաթեմատիկայի` որպես աշխարհի նկարագրման և գիտության բազմակողմանի լեզվի յուրացմանը, որպես համամարդկային լեզվի բաղկացուցիչ մասի ընկալմանը, ուսումնառության հետագա փուլի նախապատրաստմանը, կենսական խնդիրների լուծման համար անհրաժեշտ գիտելիքնեորի հաղորդմանը և այդ գիտելիքները կիրառելու կարողության զարգացմանը: Մաթեմատիկայի դպրոցական դասընթացը նպաստում է այնպիսի կարողությունների ձևավորմանը, ինչպիսիք են` դատողություն-հիմնավորումը, հաղորդակցությունը, հիմնախնդիրների լուծումը և վերաբերմունքը:
Ժամանակակից մանկավարժության գործնական կարևոր խնդիրներից մեկը տարրական դասարանների աշակերտների ուսուցման գործընթացի կատարելագործումն է:
Տարրական դասարաններում մաթեմատիկայի ուսուցման գործընթացում մանկավարժը պետք է կարողանա ստեղծել խնդրահարույց իրադրություններ սովորողների ճանաչողական գործընթացների զարգացման համար: Այս առումով հատկապես կարևոր դեր են կատարում գործնական աշխատանքները: Դրանց կատարման տարբեր փուլերը սովորողները ունենում են տարբեր դժվարություններ` պայմանները կարդալու, կոնկրետ իրադրության վերլուծության, մեծությունների միջև կապի ստեղծման, պատասխանի ձևակերպման ժամանակ: Տարրական դասարանների աշակերտների մոտ գործնական աշխատանքների կատարման ժամանակ զարգանում է կամային ուշադրությունը, տրամաբանական մտածողությունը, խոսքը, կողմնորոշվելու ունակությունը: