Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 2800 դրամ
Առարկա - Աշխարհագրություն
Էջեր - 14
2. ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակազմի գործունեությունը և կառուցվածքը
ՀՀ Վայոց ձորի մարզը գտնվում է հանրապետության հարավային հատվածում: Մարզը պետական սահմանով հարավում սահմանակից է Նախիջևանին, հյուսիսում` ՀՀ Գեղարքունիքի մարզին, արևելքում` ՀՀ Սյունիքի մարզին և արևմուտքում` ՀՀ Արարատի մարզին:
ՀՀ Վայոց ձորի մարզը շրջապատված է բարձր լեռներով, ջրբաժան լեռնաշղթաներով, որոնք, յուրահատուկ բնական պատնեշներ հանդիսանալով նրա և հարևան տարածքների միջև, այն դարձնում են աշխարհագրական մի ամբողջություն:
ՀՀ Վայոց ձորի մարզն ունի կենդանական և բուսական բազմազան աշխարհ: Տարածքի 5.7%-ը կամ 13 240.1 հա կազմում են բնական անտառները: Արտակարգ խայտաբղետ է մարզի մակերևույթը: Հրաբխային ուժերը, երկրաշարժերը, Արփա գետի և դրա վտակների ջրերն առաջացրել են տարբեր ուղղություններով ձգվող բազմաթիվ լեռնաշղթաներ` մեծ ու փոքր գագաթներով, խորհրդավոր ձորեր, լեռնանցքներ, սարահարթեր, գոգավորություններ, դաշտեր, մարգագետիններ և բնական բազմապիսի կերտվածքներ, որի ամենավառ օրինակն է Ջերմուկի հիասքանչ ջրվեժը (60 մ):
ՀՀ Վայոց ձորի մարզի կլիման ընդհանուր առմամբ ցամաքային է` ցուրտ կամ չափավոր ցուրտ ձմեռներով և շոգ կամ տաք ամառներով: Օդի առավելագույն աստիճանը հարավային շրջաններում հասնում է +41 C-ի, իսկ բացարձակ նվազագույնը` -350 C-ի: Տեղումները կազմում են տարեկան 300-ից 700 մմ: 2015թ.-ին մարզի տնտեսության հիմնական հատվածների տեսակարար կշիռները հանրապետության համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են.
արդյունաբերություն` 0.8 %,
գյուղատնտեսություն` 2.1 %,
շինարարություն` 1.4 %,
մանրածախ առևտուր` 0.3 %,
ծառայություններ` 0.4 %: